Viernes, 2024-05-17, 4:01 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Mayo 2012  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Mayo » 10 » Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գրողների համահայկական 6-րդ համաժողովին
10:32 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գրողների համահայկական 6-րդ համաժողովին

Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը մասնակցեց Գրողների համահայկական վեցերորդ համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում համաժողովի մասնակիցներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի ուղերձը: Հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Գրողների համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան մասնակիցներիդ: Այս տարի, երբ նշվում է հայ գրատպության 500-ամյակը, և քաղաքամայր Երևանը հռչակված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, խորհրդանշական է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողներիդ համախմբումը Հայրենիքում` քննարկելու հայ գրականության անդաստանում առկա խնդիրները և գրական գործունեությունը առավել արդյունավորելու ծրագրերը: Համաժողովի հրավիրումը նաև բարեպատեհ առիթ է սերտացնելու հաղորդակցությունն ու գործակցությունը միմյանց հետ և ամրապնդելու ոգին` ստեղծագործական ուղիով նպաստելու ազգային մեր կյանքի շենացմանը: Յուրաքանչյուր ազգի կյանքում մեծապես կարևոր է գրողի առաքելությունը, որի հիմնական նպատակն է գրական ստեղծագործություններով ներկայացնել կյանքի ճշմարիտ արժեքը, մարդկային հույզերի ու երազանքների վսեմ դրսևորումները` ընթերցողներին քաջալերությունը դժվարությունների դիմագրավման և բարօր ու լուսավոր ապագայի կերտման: Գրողը իր վեհ գաղափարներով առաջնորդող է դառնում հասարակության, ձևավորում ներաշխարհ ու համընդհանուր մտածողություն, լինում անհատի ու իրականության բարեփոխման ներշնչող օրինակ: Գրքերն արժեքավոր են, երբ զորություն են տալիս արդարության, ճշմարտության, առաքինության, ազնվության, սիրո ձգտումներին` մտքի կենսագործող հատկությամբ դառնալով ոգեշնչման աղբյուր, կատարելության մղող ազդակ: Մտքի կենարար ուժն է շեշտում նաև Աստվածաշունչը` ասելով. «Աղբիւր կենաց են միտք, որոց ունիցին զնա» (Առակ. 16.26): Այս գիտակցությամբ և նախանձախնդրությամբ են մեր երախտարժան գրական գործիչները արդյունազարդել իրենց առաքելությունը, որը նոր ուժականություն ստացավ հինգ հարյուրամյակներ առաջ հայ գրատպության սկզբնավորումով: Այսօր դուք` գրչի մշակներդ, կոչված եք շարունակելու մեր բազմադարյա գրական ուղին ու ավանդույթները` արարելով բեղուն նոր արգասիքներ, որոնցով հայոց գրականությունը, մեր ոսկեղենիկ լեզուն սիրելի պիտի մնան հայ մանկանն ու երիտասարդին, նպաստեն նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ամրապնդեն մեր ժողովրդի ազգային գիտակցությունը և մշտապես հորդորեն հայրենանվեր ու ազգաշեն գործերի: Սիրելիներ, Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում համաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներիդ և մաղթում, որ ձեր գրական ստեղծագործությունները արժանի տեղ գրավեն մեր դասական հեղինակների գործերի ընտրանիում: Աղոթում ենք, որ Աստված օրհնի մեր ժողովրդի կյանքը և մշակույթի ու գրականության նվիրյալների ջանքերը` ի սեր մեր լուսավոր գալիքի: Աճեցէ´ք շնորհօք եւ գիտութեամբն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Նմա փա´ռք` եւ այժմ եւ յօրն յաւիտենից. ամէն (Բ Պետ. 3.18)»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                     

Տեղեկատվական Համակարգ                                                            

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 228 | Ha añadido: termashtots | Tags: Groxneri Hamajoxov | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz