Jueves, 2024-05-02, 8:31 PM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 14 » Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
2:42 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց հինգերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին, որի ընթացքում Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունը բերեց նորընտիր խորհրդարանին:
Ստորև ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ:
«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Հարգարժան պատգամավորներ և ներկաներ.
Ողջունում և շնորհավորում ենք Ձեզ նորընտիր Խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման առիթով:
Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու Ձեզ, հարգարժան պատգամավորներ, երբ Դուք Աստծու և մարդկանց առաջ այսօր ստանձնում եք Ձեր պարտականությունները և որպես ներկայացուցիչներն ու կամքի արտահայտողները մեր ժողովրդի` սկսում պատասխանատու, հայրենանվեր Ձեր առաքելությունը: Դուք Խորհրդարան եք եկել Ձեր կուսակցությունների օրենսդրական ծրագրերով, Հայաստանի առաջընթացի հեռանկարներով, Ձեր ջանքերը մեր երկրին և ժողովրդին ծառայեցնելու հանձնառությամբ ու կամքով:
Խորհրդարանի օրենսդրական գործունեությունը հիմք և ուղենիշ է, պայման ու երաշխիք երկրի զարգացման համար: Մեր երկիրը նախորդ երկու տասնամյակներում օրենսդրական փոփոխությունների նշանակալի ճանապարհ է անցել` հաստատելով ազատ ու ինքնիշխան պետականության և ժողովրդավարական հասարակության հիմքերը: Այդ ձեռքբերումները զորացնում են մեր ժողովրդի արդար հույսերը` կառուցելու բարեշեն ու բարգավաճող Հայրենիք: Անհրաժեշտ ու կարևոր է շարունակական ընթացքը բարեփոխումների, որն առաջիկա տարիներին պիտի իրագործվի Ձեր ջանադիր գործունեությամբ, Ձեր նվիրյալ ծառայությամբ: Ձեր ուսերին է ծանրացած պատասխանատվությունը` կանոնակարգելու և ուղղորդելու Հայաստանի պետական և հասարակական կյանքի ընթացքները, օրենքի կարգավորումով ապահովելու մեր երկրի կայունությունն ու ներդաշնակ զարգացումը, մեր կյանքի դժվարությունների ու խնդիրների հաղթահարման ուղիները: Ձեզ վստահված այս կարևոր առաքելության մեջ Ձեզ առաջնորդող ունեցեք հավատքը, բարոյական արժեքներն ու սկզբունքները, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում, ում սրտում իր Աստծու օրէնքն է, նրա երթն անսայթաք կլինի (Սղմ. ԼԶ 31): Ձեր կողմից մշակված օրենքներն ու առնված որոշումները` արտահայտելով մեր երկրի և մարդկանց հանդեպ սեր և հոգածություն, իրենց առաջադրած պահանջներով և արդյունքներով կդառնան արդարության և իրավունքի հաստատուն ճանապարհ և օրհնություն, բարիք ու զորություն կբերեն մեր կյանքին: Հայրենիքում և Սփյուռքում մեր ժողովուրդը անհոգնաբեկ, անվհատ ջանք ու նվիրում է բերում կերտելու համար բարօր ու զարգացող կյանքը հայրենի մեր երկրի, ձգտում օր առաջ մարմնավորված տեսնել Արարատի հովանու ներքո հզոր ու ծաղկուն Հայաստանի դարավոր տեսիլքը մեր հայրերի, որն այսօր մեր տեսիլքն է, մեր պարտքը, և իրականություն պիտի դառնա յուրաքանչյուրիս գործունեությամբ: Միշտ հիշելով մեր ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության մասին, որը սուրբ է, ամենայն նախանձախնդրությամբ ջանք ու աշխատանք ներդրեք հանուն մեր Հայրենիքի զորացման, մեր ժողովրդի նվիրական իղձերի մարմնավորման: Այս է Հայրապետական Մեր պատգամը Ձեզ, հարգարժան պատգամավորներ:
Մաղթում ենք, որ միշտ արթուն ու արծարծ լինեն Ձեր հոգում հավատքն առ Աստված, սերը մեր Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ և լավատեսությունը աշխարհասփյուռ ազգիս լուսավոր գալիքի: Մեր աղոթքն է, որ Տերը քաջառողջ ու քաջակորով պահպանի Ձեզ, առաջնորդի իմաստության և ճշմարտության Իր Սուրբ Հոգով և առատորեն արգասավորի Ձեր գործունեությունը` ի փառս Աստծո և ի պայծառություն մեր Հայրենիքի»:
Հայրապետական խոսքի ավարտին միասնական Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին:




Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   
Տեղեկատվական
Համակարգ                                                     
տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 398 | Ha añadido: termashtots | Tags: hamagumar, Vehapar, hayrapet, hayastan | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz