Jueves, 2024-05-02, 10:58 PM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 19 » «Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
9:28 PM
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի, սկսվեց «Դիակոնիայի ուսուցում» թեմայով երկօրյա համաժողովը, որին մասնակցում են եկեղեցականներ, աստվածաբաններ և մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից ու Կենտրոնական Ասիայից, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի և աստվածաբանության ֆակուլտետներից, «Վորլդ վիժն» և «Ամքոր» կազմակերպություններից: Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով: Այնուհետև ողջույնի խոսք ասացին Կլոր սեղանի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:Ժողովի նիստերը նախագահեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Առաջին նիստին բանախոսություններով հանդես եկան Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը («Եկեղեցի, դպրոց և սոցիալական սպասավորություն»), Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչ Հրաչ սարկավագ Սարգիսյանը («Աստվածաբանական կրթություն. տեսլականներ ու վերանայումներ» և «Դիակոնիայի ուսուցումը Գևորգյան հոգևոր ճեմարանում») և ԳՀԽ դասախոս Կամո Վարդանյանը («Դիակոնիկ աշխատանքի հոգեբանական կողմերը»): Երկրորդ նիստին զեկույցներ ներկայացրեցին Ռուսական Կլոր սեղանի ղեկավար Մարգարիտա Նելյուբովան («Դիակոնիկ սպասավորությունը Ռուս Ուղղափառ եկեղեցում և էկումենիկ համագործակցությունը») և «Վորլդ վիժնի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրեհեմ Սթրոնգը («Զարգացման ու դիակոնիկ աշխատանքը «Վորլդ վիժնի» ծրագրերում»): Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց և Հայրապետական իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն արդյունավետ աշխատանք մաղթեց համաժողովի աշխատանքներին և վստահություն հայտնեց, որ դիակոնիկ սպասավորության ոլորտում ձեռք բերված փորձառության փոխանակումը համաժողովի շրջանակներում և ձևավորվող փոխադարձ համագործակցությունը բարի արդյունքներ պիտի տան:











Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 411 | Ha añadido: termashtots | Tags: «Դիակոնիայի ուսուցում» թեմայով համա | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz