Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 20-ամյակին և Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին: Վեհափառ Հայրապետի շքախմբի մեջ են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: