Viernes, 2024-04-19, 2:09 PM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Abril 2024  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 Página de inicio

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և ԵԿՄ վարչության անդամներին: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հանդիպման սկզբում տիար Մանվել Գրիգորյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը մայիսի 8-ին` Երկրապահի օրը, Մայր Տաճարում և հայաստանյան թեմերի եկեղեցիներում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ու զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության համար կատարված հոգեհանգստյան կարգի համար: Ապա ԵԿՄ վարչության նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազ ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 358 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-12-05


Վատիկան կատարած եղբայրական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցավ նաև մի շարք հանդիպումներ:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր առանձնազրույց ունեցավ հանգստի անցած Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ: Վեհափառ Հայրապետը նաև հանդիպեց Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնեական միության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի և Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ:

Նորին Սրբությունը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև Ս. Պետրոսի տաճար, ապա Կաթոլիկ Եկեղեցու կողմից օրեր առաջ սրբադասված Հովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի շիրիմներին: Աղոթք կատարվեց Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 320 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-12-05


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վատիկան այցի ընթացքում, մայիսի 7-ին, ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, հյուրընկալությամբ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի տրվեց պաշտոնական ճաշկերույթ:

Ճաշկերույթին մասնակցում էին Հայ Եկեղեցու պատվիրակության անդամները, Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Կաթոլիկ կրթության պապական խորհրդի նախագահ Կարդինալ Զենոն Գրոխոլևսկին, Իրավական տեքստերի պապական խորհրդի նախագահ Կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմիերոն, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված դեսպաններ:

Ճաշկերույթը սկսվեց Վեհափառ Հայրապետի աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Իր խոսքում տիար Միքայել Մինասյանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետի այցի կարևորությանը` նշելով. «Քրիստոնյաների` մասնավորապես, Միջին Արևելքում գտնվողների համար այս ծանր պահին, նման միջեկեղեցական բարեկամական դրսևորումները կարևոր ուղերձ են համայն աշխարհին: Հայ Եկեղեցին հայ համայնքի հետ մեկտեղ սփռված է ամբողջ աշխարհով, որի աշխարհագրությունն արտահայտված է այս երեկո ներկա դեսպանների միջոցով, որոնց և հայտնում եմ խորին հարգանքիս հավաստիքը»:

Ջերմ ընդունելության ավարտին հյուրերին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն արտահայտելով հանդիպման առիթով` Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին միջոցառումը նախաձեռնելու, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության և Վատիկանի, Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 303 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-12-05


Մայիսի 7-ին եղբայրական այցով Վատիկան մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 8-ին Առաքելական պալատում հանդիպում ունեցավ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Հանդիպմանը ներկա էին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Մինչ երկու Եկեղեցիների պատվիրակությունների ներկայությամբ հովվապետերի հանդիպումը Առաքելական պալատի գրադարանում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առանձնազրույց ունեցան:

Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջույնի խոսքով դիմեց Ֆրանցիսկոս Պապին: Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Գոհություն ենք մատուցում Երկնավորին, որ Իր ողորմած կամքով և Ձերդ Սրբության սիրալիր հյուրընկալությամբ վերստին առիթն ունենք քրիստոնեական սիրո ողջագուրումով նորոգելու աստվածախնամ սերը մեր Եկեղեցիների ու մեր եղբայրության և ժամանակների հրամայականների առջև`զորացնելու գործակցությունը մեր Եկեղեցիների: Այսօր սրտի խնդությամբ ողջունում ենք Ձեզ սաղմոսերգուի խոսքով՝ «Զի բարի, զի վայելուչ է, զի եղբայրք բնակեն միասին» (Սաղմ. 132.1): ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 329 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-12-05


Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ երանաշնորհ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նորաբաց շենքում գործելու են Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը:

Բացմանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի գլխավորած Ֆին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հիմնադրամի պաշտոնեությունը և այլ հյուրեր:

Նորակառույց կենտրոնի օրհնության կարգը կատարվեց ձեռամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: Արարողությունից անմիջապես հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը հատեցին բարեզարդված կառույցի մուտքի ժապավենը:

Այնուհետև միջեկեղեցական կենտրոնի դահլիճում ներկաներին ողջունեց Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` անդրադառնալով նորաբաց կառույցի կարևոր դերակատարությանը միջեկեղեցական հարաբերությունների արդյունավորման գործում: Սրբազանն երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Աթոռի միջեկեղեցական կառույցների արդյունավոր գործունեության համար նման պայմաններ ստեղծելու կապակցությամբ: Այս առիթով Հովակիմ եպիսկոպոսը նաև ներկայացրեց Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն տիար Կարեն Նազարյանի գործադրած ջանքերն ի նպաստ կառույցի հաստատման, ինչպես նաև Հայաստանում դիակոնիայի զարգացման, տարածաշրջանում խաղաղասիրական գործունեության, Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների ոլորտում  ունեցած շարունակական ներդրումը: ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 335 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-12-05


Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկլը:

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրով կոնգրեսականների այցը Հայաստան մեծագույն մխիթարություն է պարգևում աշխարհասփյուռ հայությանը: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ներկաներին և ի դեմս նրանց այն բոլոր կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում` միտված Հայոց հարցի լուծմանը, Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի ժողովրդի խաղաղ կյանքի ապահովմանը:

Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նման նախանձախնդիր ու նվիրյալ անձանց ջանքերի շնորհիվ արդար լուծումներ կստանան մարդկության կյանքն ահաբեկող ոճիրները, և մարդասիրական արժեքները մշտապես կառաջնորդեն դեպի հաղթություն: ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 350 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-12-05


Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գիտության ու մշակույթի գործիչներ, համալսարանականներ:

Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Միրզոյան քառյակը հանդես եկավ Հայդնի «Քրիստոսի վերջին յոթ խոսքը» ստեղծագործության կատարմամբ: Այնուհետև «Ինքնապաշտպանության ֆենոմենը հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով բանախոսություն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 333 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-12-05


Օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սբ. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և Մարիամ Աստվածածնի առաքինի կերպարին, որը սրբության ու մաքրության, խոնարհության ու հնազանդության լավագույն օրինակն է ընտանիքի, հայ կնոջ և առհասարակ հայ քրիստոնյայի համար: Հավարտ Սբ. Պատարագի` Մայր Տաճարից եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Սբ. Տրդատի Բաց Խորան, ուր, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 326 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-10-13


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ:

Հուլիսի 10-ից հայրապետական տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 357 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-09-09


Հուլիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, որը նաև Հովհաննավանքի (Արագածոտնի թեմ) ուխտի օրն է: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Հովհաննավանք կտարվի Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան համբուրելու ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 321 | Ha añadido: termashtots | Fecha: 2014-09-09

1 2 3 ... 22 23 »
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz