Jueves, 2024-05-02, 10:31 PM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Octubre » 16 » 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
0:49 AM
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում

Սեպտեմբերի 5-8-ը` Իտալիայի Բոզե վանական համալիրում ՙՄարդն իբրև արարչագործության պահապան՚ խորագրի ներքո տեղի ունեցավ 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը, որին մասնակցում էին բազում ներկայացուցիչներ Ուղղափառ, Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիներից, ինչպես նաև գիտնականներ տարբեր կրթական հաստատություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցեց Միլանի հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, որն ընթերցեց Հայոց Հայրապետի օրհնության խոսքը:
ՙԱստծո անսահման սիրո դրսևորումն էր արարչագործությունը: Իբրև Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված բանական էակի` Աստված մարդուն զարդարեց Սուրբ Հոգու զանազան շնորհներով և մեծ պատասխանատվություն դրեց նրա վրա` պահապանը դառնալու ողջ արարչագործության, մշտական խնամք և հոգածություն ցուցաբերելու արարչաստեղծ բնության հանդեպ, խելամտորեն և զգուշորեն օգտվելու նաև բնության բարիքներից:… Արդի մարտահրավերներից է բնության պահպանումը աշխարհի և գալիք սերունդների մասին մտահոգությամբ: Ուստի մեծապես կարևոր է մարդու մեջ արթուն պահել բնության հանդեպ Արարչից նրան տրված պատասխանատվությունը` խուսափելու համար երկիր մոլորակին սպառնացող բնապահպանական աղետներից, համատեղ ջանքերով կառուցելու բարօր ու առաջագնա կյանքը համայն մարդկության՚,- նշվում է Վեհափառ Հայրապետի խոսքում:
Կոնֆերանսի ընթացքում բանախոսները և ներկաները Սուրբ Գրքի և հայրաբանական ժառանգության տեսանկյուններից անդրադարձան արարչագործության պատմությանը և արդի բնապահպանական խնդիրներին` կարևորելով Եկեղեցիների դերը դրանց հաղթահարման գործում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   
Տեղեկատվական
համակարգ  

տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան
                                               








Categoría: Noticias | Visiones: 423 | Ha añadido: termashtots | Tags: 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերան | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz