Viernes, 2024-05-17, 7:41 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Agosto 2013  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Agosto » 30 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ առաջին տիկինն այցելեցին «Նագգաշյան մանուկների տուն»
12:08 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ առաջին տիկինն այցելեցին «Նագգաշյան մանուկների տուն»

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հայկական բարեգործական ՙՄեր Հույս՚ կազմակերպության և անհատ բարերարների աջակցությամբ գործող կենտրոնում այժմ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանիներ, ովքեր ստանում են մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և Հայաստանի առաջին տիկինը, ուղեկցությամբ կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի, շրջեցին կենտրոնում, ծանոթացան երեխաների համար ստեղծված պայմաններին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպեցին կենտրոնի փոքրիկ բնակիչների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց առօրյան և ծրագրերը: Մտերմիկ զրույցից հետո պատանիները հանդես եկան գեղարվեստական հայտագրով` կատարելով ազգային ու հոգևոր երգեր և ասմունքելով իրենց հեղինակած բանաստեղծությունները:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկնոջը «Նագգաշյան մանուկների տուն» այցելելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ սպասված հանդիպումը մեծ ուրախություն պատճառեց երեխաներին և իրենց հանդեպ տիկին Սարգսյանի դրսևորած սերն ու հոգատարությունը մշտապես պիտի կրեն իրենց սրտում:
Վերջում տիկին Ռիտա Սարգսյանը կենտրոնի 15 սաներին հանձնեց նվերներ, առանձնաբար ծանոթացավ յուրաքանչյուրի հետ:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի առաջին տիկինն այցելեցին կենտրոնի հարևանությամբ գտնվող Արաբկիրի հայորդյաց տուն, որտեղ հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ներկայացրեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների գործունեությունը: Հայորդյաց տան սաները Նորին Սրբությանը և տիկին Ռիտա Սարգսյանին ողջունեցին ազգային պարերի կատարումներով:

 









Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 280 | Ha añadido: termashtots | Tags: Aits | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz