Viernes, 2024-05-17, 3:22 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Mayo 2012  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Mayo » 10 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միության 6-րդ համագումարի մասնակիցներին
10:42 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միության 6-րդ համագումարի մասնակիցներին

Ապրիլի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միության վեցերորդ համագումարի մասնակիցներին: Հանդիպման սկզբում գրողների անունից Վեհափառ Հայրապետին ողջունեց ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ապա ներկայացրեց համագումարի առիթով աշխարհի քսան երկրներից Հայրենիք ժամանած հայորդիներին և օտարազգի հյուրերին, անդրադարձավ համագումարի նպատակներին և կարևորությանը: Այնուհետև գրողներին Հայրապետական իր օրհնությունը և գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, ուրախություն հայտնելով շուրջ յոթանասուն գրողների Մայր Աթոռ այցի առիթով, կարևորեց Հայաստանի և Սփյուռքի գրողների համախմբումը Հայրենիքում, ինչը հնարավորություն է ընձեռում գրական ասպարեզից ներս քննարկել զանազան խնդիրներ, ինչպես նաև վեր հանել հայ կյանքը հուզող բազմաբնույթ հարցեր: Վեհափառ Հայրապետը նշեց, որ հայ ժողովուրդն այսօր ակնկալում է իր գրողից, որ արծարծվեն ազգային կյանքին վերաբերող խնդիրներ, նրա գրչի շնորհիվ տեսանելի դառնա ապագայի տեսիլքը և ուղենշվի դեպի գալիք առաջնորդող ճշմարիտ ճանապարհը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց նաև, որ այսօր դժվարին առաքելություն է բաժին ընկել հայ գրողին` ժողովրդին պահելու ազգային արժեքների շավիղներում, նոր խոսքով և նոր մտածողությամբ նրան մատուցելու և փոխանցելու մեր հայրերի սրբազան ժառանգությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին նոր եռանդով գրիչն ի գործ դնել` հայ ժողովրդի Արդար դատը պաշտպանելու համար: Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ՀՀ Գրողների միության վարչությանը և միության նախագահին` բոլոր այն ձեռնարկումների համար, որոնց շնորհիվ աշխարհասփյուռ հայ գրողները կարողանում են մեկտեղել իրենց ջանքերը` արդի կյանքի մարտահրավերների հաղթահարման համար: Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու թեմական կյանքին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությանը կրթական ու սոցիալական ոլորտներում, Սփյուռքի տարբեր համայնքներում Հայ Եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերին` ի պահպանություն հայ ինքնության:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                     

Տեղեկատվական Համակարգ                                                            

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 210 | Ha añadido: termashtots | Tags: Ayts, Ator, Mair | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz