Viernes, 2024-05-17, 3:30 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Abril 2013  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Abril » 5 » Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին
12:44 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին:
«Տիրոջ օգնականությունն ու զորկացությունն ենք հայցում Ձերդ Սրբությանը` մաղթանքով, որ Բարձրյալն Աստված Ձեր հովվապետական ծառայությունն արդյունավորի նոր ձեռբերումներով` հանուն Բուլղար Եկեղեցու պայծառության և Ձեր հավատավոր ու բարեպաշտ հոտի հոգևոր մխիթարության: Մեր աղոթքն է նաև, որ Տերն արգասավորի Ձեր և Ձեր Եկեղեցու ջանքերը` ի խնդիր խաղաղության և համերաշխության ամրապնդման, Եկեղեցիների ու տարբեր կրոնների միջև երկխոսության և բարեկամության զորացման», - ասված է հայրապետական շնորհավորա•րում:
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել է Բուլղարիայի ծաղկուն հայ համայնքին` իբրև վկայություն երկու եկեղեցիների պատմական կապերի ու համագործակցության: Շնորհավորական ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Նեոֆիտ Պատրիարքի գահակալության շրջանում երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական և բարեկամական հարաբերությունները ևս կշարունակեն ծաղկել և արդյունավորվել` ի փառս Աստծու և ի բարօրություն հավատավոր երկու ժողովուրդների:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան

 







Categoría: Noticias | Visiones: 252 | Ha añadido: termashtots | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz