Viernes, 2024-05-17, 4:01 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Mayo 2012  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Mayo » 10 » Ապրիլի 24` Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր
10:54 PM
Ապրիլի 24` Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի միաբանների, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին: Հուշահամալիրում Նորին Սրբության նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայոց պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ, Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Արարողության ընթացքում Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին: «…Ինը և ավելի տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կանգնեց այն մեծ փորձության առջև, որ կոչվում է ցեղասպանություն: Հայ ժողովուրդը այդ օրերին զոհվեց, բայց դարձավ նահատակ: Այո´, մարտիրոսություն էր, այլ ոչ թե պարզ մի մահ…: 20-րդ դարը, որ գալիս էր մարդկային կյանքի մեջ առաջընթաց բերելու, սկսվեց մեծագույն ոճրագործությամբ ոչ միայն հայ ազգի նկատմամբ, այլև համայն մարդկության և քաղաքակրթության: Մեկ ու կես միլիոն և ավելի կյանք, երազանք, հավատք ու հույս կտրվեցին ու կործանվեցին հաշված ժամանակի ընթացքում: Ապրիլի 24-ն այն օրն էր, երբ հայը կորցրեց իր մտավորականությունը Պոլսում, այն ժամանակ էր, երբ ծրագրում էին գլխատել հային իր մշակույթով և իր գլխով, որպեսզի տիրանան նաև մարմնին, սակայն` ո´չ: …Հայ ժողովուրդը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ բարձրացավ Գողգոթա, հանվեց խաչը, պայքարեց և Նրա հետ երրորդ օրը հարություն առավ: 20-րդ դարի սկիզբ` 1915 թ.` Գողգոթա հայոց, սակայն ոչ մահ ազգի, տառապանք ու սուգ, սակայն ոչ վերջը ժողովրդի», - նշեց Նաթան եպիսկոպոսը: Սրբազան Հայրը նաև ընդգծեց, որ հայ ժողովրդի վրեժխնդրությունը ոչ թե արյամբ ու մահով պետք է լինի, այլ կյանքով ու ստեղծագործությամբ, Հայրենիքի պայծառությամբ և աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօրությամբ: «…Այսօր մենք վրեժխնդիր ենք մեր Հայրենիքով, մեր ժողովրդով, մեր մշակույթով և արդարության համար մեր պայքարի շարունակականությամբ: Այսօր հայ ժողովուրդը ոչ թե գոյատևում է, այլ ապրում է իբրև ժողովուրդ, իբրև մշակույթ ստեղծող, իբրև մարդկային ազգի կարևոր մի մաս», - ասաց Սրբազանը` պատգամելով վրեժխնդիր լինել Հայրենիքը շենացնելով, Հայաստանը հարատև պահելով, այն սիրելով ու փայփայելով, որովհետև նա է հայ ժողովրդի հավիտենության գրավականը: Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ ի հիշատակ 1915թ. Հայոց Եղեռնի նահատակների կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ, վերստին աղոթք բարձրացվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի համար: Ս. Պատարագին և հոգեհանգստին մասնակցում էին նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                     

Տեղեկատվական Համակարգ                                                            

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 407 | Ha añadido: termashtots | Tags: april 24 | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz