Viernes, 2024-05-17, 4:01 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Agosto 2013  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Agosto » 30 » Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր
12:15 PM
Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման միջոցառումը: Այս առիթով Հայաստան է ժամանել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատվիրակությունը` գլխավորությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, ակադեմիայի ռեկտոր Վերեյսկու արքեպիսկոպոս Եվգենիի:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Հավատով, պատմությամբ, մշակույթով և աշխարհընկալմամբ կապված մեր ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունների դարավոր պատմության մեջ այս օրը հատկանշում է ևս մեկ կարևոր հանգրվան: …Մեզ համար առաջնային խնդիր է եկեղեցու հավատարիմ սպասավորների դաստիարակությունը. հոգևորականներ, ովքեր իրենց նվիրումով, հավատով և հայրենասիրությամբ կնպաստեն մեր քրիստոնեական աշխարհի վերածնությանն ու զարգացմանը: Մենք վստահ ենք, որ երկու հաստատությունների միջև այս համաձայնագրի ստորագրությունը կնպաստի ճեմարանների հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և կբացի համագործակցության նոր հորիզոններ», - նշեց Սրբազան հայրը:
Այս առիթով ներկաներին իր խոսքն ուղղեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի տեսուչ Եվգենի արքեպիսկոպոսը` համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ նկատելով երկու Եկեղեցիների հարաբերություններում: Նա ընդգծեց երիտասարդների կրթության և եկեղեցականների պատրաստության կարևորությունը` անդրադառնալով կրթական բարեփոխումներին, ինչպես նաև դրանց իրականացման գործում հոգևոր ճեմարանների միջև համագործակցության և փորձառության փոխանակման անհրաժեշտությանը:
Կրթական հաստատությունների համագործակցության մեկնարկը ողջունեց նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Այնուհետև հանդիսավոր կերպով ստորագրվեց համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն աստվածաբանական, հումանիտար գիտությունների և հոգևոր կրթության բնագավառներում, ինչպես նաև ուսումնական, գիտական, ուսումնամեթոդական և տեղեկատվական-հրատարակչական գործունեության համախմբում և ջանքերի միավորում` ի նպաստ միասնական հումանիտար գիտակրթական տարածքի ընդլայնման: Ստորագրված փաստաթղթով փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց` մշակելու և ներդնելու համատեղ փոխլրացնող կրթական ծրագրեր, օգտագործելու դասախոսների փորձը` նրանց մասնակից դարձնելով համատեղ ուսուցման ծրագրերի մշակմանն ու իրականացմանն առանձին առարկաների կամ կրթական ծրագրերի շրջանակներում: Ծրագրվում է կազմակերպել համատեղ գիտական միջոցառումներ ու գիտահետազոտական ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական աշխատանքների բնագավառում` փորձի փոխանակում կատարել, նպաստել դասախոսների որակավորման բարձրացմանը, մշակել մանկավարժական տեխնոլոգիաներ: Նաև համատեղ հրատարակության կպատրաստվի գիտական ու կրթական գրականություն: Համաձայնագրի ստորագրումից հետո հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան Մոսկվայի հոգևոր ակադեմիայի և Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբերը: Հանդիսությունը փակվեց Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության խոսքով:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսական կազմը և ուսանողությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Յուրի Ռադիոնովը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահի օգնական գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գվոզդևը:

 












Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   
 
Տեղեկատվական համակարգ                                                          
 
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 331 | Ha añadido: termashtots | Tags: hamagortsaktsuriun | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz