Jueves, 2024-05-02, 6:36 PM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Diciembre 2014  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2014 » Diciembre » 5 » Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես Մայր Աթոռում
2:11 PM
Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես Մայր Աթոռում

Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գիտության ու մշակույթի գործիչներ, համալսարանականներ:

Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Միրզոյան քառյակը հանդես եկավ Հայդնի «Քրիստոսի վերջին յոթ խոսքը» ստեղծագործության կատարմամբ: Այնուհետև «Ինքնապաշտպանության ֆենոմենը հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով բանախոսություն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:

Հանդիսության ընթացքում Թամարա Մոսինյանի և Սեյրան Ավագյանի կատարմամբ հնչեցին կոմիտասյան երգեր, ինչպես նաև ասմունքով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանն ու Սիլվա Յուզբաշյանը:

Միջոցառման վերջում ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանը նաև իր շնորհակալությունը և գնահատանքը հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:

Այնուհետև Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակությանը` ընդգծելով, որ նրանք զոհ գնացին թուրքական եղեռնագործությանը` հավատարիմ մնալով իրենց ինքնությանը, հայրենիքին ու հավատքին:

Սրբազանը կարևոր նկատեց, որ այսօր ևս հայը շարունակի հավատարիմ մնալ նվիրական այդ արժեքներին և սրբություններին, որոնք դարերի փորձությունների մեջ ապրեցրել են հայ ժողովրդին:

 

 


Մայր Աթոռ Ս. Էջմիածին 

Տեղեկատվական համակարգ              







Categoría: Noticias | Visiones: 337 | Ha añadido: termashtots | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz