Ինչո՞ւ են խուսափում մայիսյան հարսանիքներից: Որտեղ են թաքնված «մայիս-վայիս»-ի արմատները: Արդյո՞ք այդ ամիսն իսկապես դժբախտություն է բերում, թե պարզապես ժողովրդի սնոտիապաշտության արդյուքն է:
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանն ու հոգեբան Աննա Բադալյանն այսօր լրագրողներին ներկայացնելով պատճառներն ու հնարավոր հոգեբանական հետևանքները, երկուսն էլ հավաստիացրել են, որ մայիս ամսին հայ առաքելական եկեղեցին անում է պասակադրություն և որ ժողովրդի մեջ ձևավորված սովորությունը պարզապես ներշնչանք է և սնահավատություն:
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանը նշել է, որ մայսի ամսվա հետ կապված անգամ բառակապակցություն կա ձևավորված, որը մեծ տարածում ունի ժողովրդի մեջ:
Սովորության համաձայն հայ ժողովուրդը մայիս ամսին պսակադրություն չի անում:
Բայց եթե որևէ մեկին հարցնես, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչո՞ւ, և որտեղից են գալիս այս սովորության արմատները: Լավագույն դեպքում կպատասխանեն, որ այդ ամսվա պսակադրությունները որպես կանոն դժբախտություն են բերում:
Կա արդյոք խելամիտ բացատրություն, թե սա պարզապես ժողովրդի սնահավատություն է: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանը նշեց, որ մայիս ամսվա հետ կապված անգամ բառակապակցություն կա ձևավորված, որը մեծ տարածում ունի ժողովրդի մեջ:
«Մայիս-վայիս» արտահայտությունը պարզապես բառախաղ է, իսկ ժողովրդի մեջ ձևավորված սովորությունը պարազապես սնահավատություն, ասում է քահանան: Չգտնելով որևէ այլ բացատրություն` միակ հավանական պատճառը նա կապում է հին ժամանակների և հին սովորությունների հետ:
Ի դեպ, քահանայի տեղեկացմամբ` մայիս ամսին ոչ միայն լինում են հարսանիքներ, այլև վերջին տարիներին բավականին հաճախակի են դարձել: Մայիս ամսին է ամուսնացել նաև իր դուստրը: Ի վերջո չպետք է մոռանալ, որ սնահավատությունը շատ հաճախ ունենում է նաև հոգեբանական հետևանքներ:
Խնդրին անդրադառնալով հոգեբանական տեսանկյունից` հոգեբան Աննա Բադալյանը նկատեց, որ անհաջողությունների մեծ մասը տեղի է ունենում հենց սնահավատության պատճառով:
Սոնա
Հակոբյան
«Ռադիոլուր»
www.armradio.am