Inicio » 2013 » Febrero » 27 » Մայր Աթոռում սկսվեց Տյառնընդառաջի տոնակատարությունը
9:25 AM
Մայր Աթոռում սկսվեց Տյառնընդառաջի տոնակատարությունը
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը: Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան£ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն և անդաստանի կարգ: Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառած մոմով` Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց հավատացյալներին: Այնուհետև Մայր Աթոռի շրջափակում ներկայությամբ հարյուրավոր ուխտավորների վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան