Ապրիլի 15-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:
Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան ստանալու Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությունը:
Մայր Աթոռ
Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ.
Վահրամ քահանա
Մելիքյան