Jueves, 2024-05-02, 6:46 PM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Diciembre 2014  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2014 » Diciembre » 5 » Պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Հայոց Հայրապետի և այց Վատիկանում ՀՀ դեսպանատուն
2:50 PM
Պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Հայոց Հայրապետի և այց Վատիկանում ՀՀ դեսպանատուն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վատիկան այցի ընթացքում, մայիսի 7-ին, ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, հյուրընկալությամբ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի տրվեց պաշտոնական ճաշկերույթ:

Ճաշկերույթին մասնակցում էին Հայ Եկեղեցու պատվիրակության անդամները, Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Կաթոլիկ կրթության պապական խորհրդի նախագահ Կարդինալ Զենոն Գրոխոլևսկին, Իրավական տեքստերի պապական խորհրդի նախագահ Կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմիերոն, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված դեսպաններ:

Ճաշկերույթը սկսվեց Վեհափառ Հայրապետի աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Իր խոսքում տիար Միքայել Մինասյանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետի այցի կարևորությանը` նշելով. «Քրիստոնյաների` մասնավորապես, Միջին Արևելքում գտնվողների համար այս ծանր պահին, նման միջեկեղեցական բարեկամական դրսևորումները կարևոր ուղերձ են համայն աշխարհին: Հայ Եկեղեցին հայ համայնքի հետ մեկտեղ սփռված է ամբողջ աշխարհով, որի աշխարհագրությունն արտահայտված է այս երեկո ներկա դեսպանների միջոցով, որոնց և հայտնում եմ խորին հարգանքիս հավաստիքը»:

Ջերմ ընդունելության ավարտին հյուրերին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն արտահայտելով հանդիպման առիթով` Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին միջոցառումը նախաձեռնելու, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության և Վատիկանի, Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Այնուհետև Նորին Սրբությունն անդրադարձավ պատմական տարբեր հանգամանքների և հատկապես 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի աշխարհասփյուռ դառնալու հանգամանքին` նշելով, որ աշխարհի տարբեր ծագերում գոյություն ունեցող հայ համայնքներն այսօր բարեկամության կամուրջ են երկրների ու ժողովուրդների միջև: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարևոր է հայերիս արդար իրավունքների վերականգնման, այլև նախապայման է տարածաշրջանի մշտամնա խաղաղության և մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման համար: 100-ամյա տարելիցը հրավեր է ազգերին և պետություններին` դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը, ինչպես և` զորացնելու ընդհանուր ջանքերը` հանուն աշխարհում արդարության և խաղաղության հաստատման», - ընդգծեց Նորին Սրբությունը` ի դեմս ներկաների  երախտագիտություն հայտնելով այն երկներին, միջազգային կառույցներին և քույր Եկեղեցիներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:

Խոսելով մարդկության կյանքը հուզող տարբեր խնդիրների և մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց դեսպաններին առավել զարգացնել և ամրապնդել միջպետական հարաբերությունները, ժողովուրդների միջև եղբայրական սերն ու գործակցությունը, ազգամիջյան համերաշխությունն ու բարի փոխհարաբերությունները:

Մայիսի 8-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց դեսպանատան պաշտոնեությանը:


Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   

Տեղեկատվական համակարգ                                          

Տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 305 | Ha añadido: termashtots | Tags: Vatikan, jashkeruit | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz