Viernes, 2024-05-17, 6:16 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Febrero 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Febrero » 22 » Սբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում
11:07 AM
Սբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

Փետրվարի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և բազում ուխտավորներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Պատարագի սրբազան արարողությանը Գևորգ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Սբ Վարդանանց տոնի կարևորությանը հայ ժողովրդի կյանքում: «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորաններից այսօր վերստին աղոթք և գոհաբանություն է բարձրանում Սրբոց Վարդանանց նահատակների անմահ հիշատակին: Աշխարհով մեկ սփռված հայությունն այսօր շտապում է եկեղեցի իր հարգանքի տուրքը մատուցելու Ավարայրի դաշտում ընկած 1036 վկաներին, խոնարհվելու նրանց ոգու արիության, հավատքի ամրության առջև, վերանորոգելու ուխտը սեփական պատմության, Մայր Եկեղեցու և լեզվի հանդեպ, երդվելու Վարդանանց գաղափարի կրողը լինել: Մանավանդ, հայրենիքից հեռու, սփյուռքի գաղթօջախներում բնակվող մեր քույրերի և եղբայրների համար յուրահատուկ նշանակություն ունի այս օրը, մի այլ հուզումով են նրանք պատրաստվում այս տոնին, կարծես Վարդանանք նրանց ավելի են մոտեցնում իրենց արմատներին, օգնում ավելի խորը գիտակցելու սեփական ինքնությունը, հասկանալու հայրենիքի և հավատի արժեքը, լսելու արյան կանչը:
Վարդանանց պատմությունն այն բացառիկ իրադարձությունների թվին է պատկանում, որը միավորող նշանակություն ունի աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, տալիս է նրան ինքնության գիտակցություն և կամք: Մեր հավաքական գիտակցությունն այնքան վառ և նպատակասլաց է արտահայտվել Վարդանանց շարժման մեջ, որ դարեր շարունակ այն ներշնչման անսպառ աղբյուր է ծառայել սերունդների դաստիարակության, քրիստոնեական նկարագրի կերտման համար:
…Վարդանանց վկայությունն ուղեկից է եղել մեզ պատմության քառուղիներում, ներշնչել և ուղղորդել է մեր ընթացքը, քանի որ, ինչպես հայ նշանավոր գրողն է ասում, ՙպատմությունը գիրք չէ, այլ ոգու պատմություն՚: Վարդանանց պատմությունը հենց այդ ՙոգու պատմությունն՚ է, որն ամեն տարի շարունակ վերապատմում ենք` հիշելով, թե ի°նչ որոշում կայացրեցին հայ իշխանները Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ինչպե°ս էր հայ հոգևորականը զինվորին հավասար սուրը ձեռքին մարտնչում թշնամու դեմ, ինչպե°ս հայ փափկասուն կանայք քաջությամբ հետ չմնացին իրենց ամուսիններից», - նշեց պատարագիչ Սրբազանը: Քարոզի ավարտին Սրբազան Հայրը Մայր Աթոռի միաբանության անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին անվանակոչության տոնի առիթով:
Սուրբ Պատարագի ավարտին Իջման սբ սեղանի առջև, նախագահությամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասը և բարեպաշտ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության պայծառության և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և երկարամյա արգասավոր հայրապետության համար:











Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 426 | Ha añadido: termashtots | Tags: Srbots Vardanants tone Mair Atorum | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz