Viernes, 2024-05-17, 5:16 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Septiembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Septiembre » 20

Օգոստոսի 29-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողներին և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունք արձանագրած դպրոցականներին:
Հանդիպման սկզբում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի կազմակերպման գործընթացը և 2012 թ. հաղթողներին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց մրցույթում հաղթած աշակերտներին: Շնորհավորելով կարևոր այս նվաճման առիթով` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այս հաղթանակը կխանդավառի նրանց` ավելի լավ սովորելու և իրենց խորը գիտելիքներով դառնալու հպարտ ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ գիտելիքի կարևորությանը և դրա միջոցով աստվածճանաչողությանը` հորդորելով թափանցել գիտության ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 308 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-20


Օգոստոսի 27-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալուս Կրաուտին (նստավայրը` Վիեննա):
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ավստրիայի դեսպանին նշանակման առիթով` մաղթելով հաջողություն նրա առաքելության մեջ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առիթով, ինչի շնորհիվ ավելի են զորանում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:
Վեհափառ Հայրապետը նաև խոսեց միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես Հայ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 268 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-20


Օգոստոսի 27-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու երջանկահիշատակ Աբունա Պաուլոս Պատրիարքի համար:
Մինչ արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձ կատարեց Աբունա Պաուլոս պատրիարքի հովվապետության տարիներին, կարևոր դերակատարությանը Եթովպիայի Եկեղեցու զորացման գործում, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և Եթովպիայի Եկեղեցու եղբայրական հարաբերություններին: Իր խոսքում Սրբազան Հայրը հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի վերստին ցավակցություն հայտնեց Եթովպիայի Եկեղեցուն և ժողովրդին:
Այնուհետև Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները աղոթք բարձրացրեցին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու լուսահոգի գահակալի համար:
Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Հայաստանում, ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 525 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-20 | Comentarios (0)


Հուլիսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ ուխտավորների` առաջնորդությամբ Գերմանիայի Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի խոսնակ Մատթիաս Քոփի:
Հանդիպման սկզբում Մատթիաս Քոփը նախ ներկայացրեց խմբի անդամներին և այցելության նպատակը, ապա տեղեկացրեց, որ ուխտավորներն ութ օրերի ընթացքում արդեն այցելել են Հայաստանի հայտնի պատմական վանքեր ու եկեղեցիներ:
Այնուհետև ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ողջունեց Հովակիմ Սրբազանը` իր խոսքում նշելով, որ Հայ Եկեղեցին առանձնակի սիրով է ընդունում Քույր Եկեղեցիների ուխտավորներին, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդի հարուստ մշակույթին ու սրբազան ժառանգությանը և հաղորդ դառնալ քրիստոնեական հնագույն արժեքներին: Հովակիմ Սրբազանը հյուրերին նաև համառոտ ներկայացրեց Հայ Եկեղեցու ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 243 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-20


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիա:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:
Օգոստոսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կմեկնի Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 387 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-20


Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն: Ս. Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի արժանացրեց ամերիկաբնակ բարերար Նուբար Աֆեյանին` ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում իր կարևոր և օգտակար հանձնառությունների:
Մինչ շքանշանի հանձնումը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ մեծարյալի ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեությանը: Նորին Սրբությունը բարձր գնահատեց տիար Աֆեյանի հավատարմությունն ու սերը հանդեպ Հայ Առաքելական Եկեղեցին` նշելով վերջինիս նշանակալի մասնակցությունն եկեղեցաշինության աշխատանքներում, ի մասնավորի Տաթևի համալիրի վերանորոգման նվիրական գործին: Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց նաև ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 232 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-20

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz