Viernes, 2024-05-17, 6:16 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 19

Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրկությունը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի:
Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը նշեց, որ երկու երկրների հարաբերություններն առանձնանում են յուրահատուկ ջերմությամբ ու եղբայրության ոգով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ուրախություն հայտնեց տիար Նիկոլայ Ռիժկովի այցի համար` ընդգծելով, որ վերջինս տասնամյակներ շարունակ իր ջանքերն է ներդնում երկու ժողովուրդների դարավոր ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 287 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-18


Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի, սկսվեց «Դիակոնիայի ուսուցում» թեմայով երկօրյա համաժողովը, որին մասնակցում են եկեղեցականներ, աստվածաբաններ և մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից ու Կենտրոնական Ասիայից, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի և աստվածաբանության ֆակուլտետներից, «Վորլդ վիժն» և «Ամքոր» կազմակերպություններից: Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով: Այնուհետև ողջույնի խոսք ասացին Կլոր սեղանի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:Ժողովի նիստերը նախագահեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 415 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-18


Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի:
Ողջունելով տիար Կոբզոնի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն ու բարեմաղթանքները:
Իր խոսքում Սրբազան Հայրը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան այցի նպատակին` Երևանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաև, որ բարեգործությունը հիմնական նպատակն է քրիստոնեության առաքելության: Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` մաղթելով Երկնավորի զորակցությունը նրա աստվածահաճո ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 276 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-18


Նոյեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետության պատվիրակությունը Եգիպտոսի Կահիրե քաղաքում մասնակցեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի նորընտիր Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ի գահակալության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Պատարագի սրբազան արարողությունից հետո պատվիրակության անդամներն առանձին հանդիպում ունեցան Թևադրոս Բ պապի հետ` Ղպտի Եկեղեցու գահակալին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույններն ու շնորհավորական ուղերձը: Նորին Սրբության շնորհավորագրում մասնավորապես ասված է. «Աստծու կամքով և ղպտի հավատացյալների վստահությամբ Ձերդ Սրբությունը, որպես Սբ.

... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 239 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-18


Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Բուլղարիայի հայոց թեմի նախաձեռնությամբ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Բուլղարիայի հոգևոր առաջնորդների պատվիրակությունը: Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի և թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանի ուղեկցությամբ ժամանած պատվիրակության կազմում են Վառնայի և Վելիկոբրեսլավսկի միտրոպոլիտ Կիրիլ արքեպիսկոպոսը (Բուլղար Ուղղափառ Եկեղեցի), կրոնի նախարարության ներկայացուցիչ Էմիլ Վելինովը (Բուլղար Ուղղափառ Եկեղեցի), Բուլղարիայի Կաթոլիկ նվիրակության ներկայացուցիչ Հայր Պետկո Վլովը, Բուլղարիայի Բողոքական եկեղեցիների նախագահ Նիկոլայ եպիսկոպոս Նեդելչևն ու Բուլղարիայի Համախմբված Բողոքական եկեղեցիների գլխավոր քարտուղար Նիկոլայ Չեռնևը, Բուլղարիայի Հրեական հոգևոր խորհրդի նախագահ Ռոբերտ Ջեռասը, Բուլղարիայի իսլամական համայնքից` ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 263 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-18


Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 13-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք:
Սրբազան արարողություններին ներկա էին նոյեմբերի 1-3-ը Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդները, Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և բազում ուխտավորներ:
Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով իր քարոզում, հանուն Հայ Եկեղեցու եկեղեցականաց և աշխարհականաց դասի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 438 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-18

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz