Jueves, 2024-05-02, 7:49 PM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Mayo 2024  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » Archivo de mensajes


Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն նորոգ հանգուցյալ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի համար: Արարողությանը ներկա էին Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում Եգիպտոսի և Լիբանանի դեսպանությունների ներկայացուցիչներ: Արարողության սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ երջանկահիշատակ Շենուդա Պատրիարքի անձին և տասնամյակների բեղուն հովվապետական գործունեությանը: ՙՆրա ջանքերի և նվիրյալ աշխատանքի շնորհիվ Ղպտի Ուղղափառ Եկեղեցին նոր վերածնունդ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 245 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-16



Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և ղպտի քրիստոնյաներին Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Պատրիարքական տեղապահ, Էլ Բեհեյրա Դամանհուրի Պախոմիուս միտրոպոլիտին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է.
ՙԱրդարև, Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, ինչպես նաև ողջ Քրիստոնյա աշխարհը կորցրեց ՙքաջ հովվի՚, ով ավելի քան չորս տասնամյակներ խորը և անմնացորդ նվիրումով իր հովվապետական առաքելությունն էր իրականացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցում: Երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը մեծ նախանձախնդրությամբ և իմաստությամբ առաջնորդեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցին թե դժվարին ու անհանգիստ, և թե խաղաղ ժամանակներում: Նրա ջանքերի շնորհիվ Ղպտի Եկեղեցին վերածնունդ ապրեց:
...Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, և թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգևի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին՚:
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 274 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-16


Համագործակցություն Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների միջև
Մարտի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական համալսարանի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերության նախագահների և Ճեմարանի ուսանողների միջև` նախագահությամբ Ճեմարանի փոխտեսուչ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանի և ԲՈՒՀ-երի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի: Հանդիպման ընթացքում երկու կրթական հաստատությունների ուսանողները քննարկեցին համագործակցության մի շարք ծրագրեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել հոգևոր-ազգային կյանքի խնդիրներին վերաբերող բանավեճեր ու գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր և մրցույթներ: ԲՈՒՀ-երի ուսանողները պարբերաբար կայցելեն նաև մանկատներ և ծերանոցներ, կմասնակցեն ուխտագնացությունների դեպի տարբեր սրբավայրեր: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 221 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-16



Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են մի շարք նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանը, ավարտելով հովվական ծառայությունը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում, ծառայության է կոչվել Արցախի թեմում: Տ. Մովսես քահանա Աշուրյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հոգևոր սպասավորության Վիրահայոց թեմ: Տ. Օշական քահանա Խաչատրյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 241 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-05



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել ՙՄայր Մաշտոց. Ժ դար՚ գիրքը` աշխատասիրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի:
Գիրքը պարունակում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործածված հնավանդ ծիսարանի` Մաշտոցի բնագիրը` ըստ երկաթագիր հնագույն ձեռագրերի և համեմատությամբ Սուրբ Գրքի և ձեռագրական օժանդակ հարուստ նյութի: Գիրքն ունի բնագրական և կանոնացանկային հավելվածներ` Քահանայաթաղի կանոնի լրացուցիչ երկու խմբագրություն, Մեռոնօրհնեքի կանոնի հին տարբերակը, ՙԿարգաւորութիւն օրհնութենաբեր ցուցակի՚ ցանկի համադիր բնագիրը, Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսի վարքի խմբագրությունները, աղոթք-քարոզների և սուրբգրային ընթերցվածների ցանկեր, հայկական ծիսարանի զարգացման ընթացքը պատկերող կանոնացանկային հավելվածներ: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 573 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-05



Մարտի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին: Ողջունելով տիար Չիլինգարովի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հայտնի գիտնականին ու քաղաքական գործչին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին բարձր է գնահատում նրա օգտաշատ ծառայությունն ազգային-եկեղեցական կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետը գոհունակությամբ հաստատեցին, որ ավարտին է մոտենում Մոսկվայում կառուցվող առաջնորդանիստ եկեղեցու և հսկայական եկեղեցական համալիրի շինարարությունը, որի բացումը ծրագրվում է տարեվերջին: Զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ երկար սպասված համալիրի բացում ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 212 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-05



Մարտի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում Նորին Սրբությունը ի դեմս նախարարի նաև երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի իշխանություններին և ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող կարևոր աջակցության համար: Հանդիպմանը Ճապոնիայի լիազոր նախարարը Նորին Սրբությանը փոխանցեց Ճապոնիայի իշխանությունների և ժողովրդի շնորհակալությունը` անցյալ տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության և զորակցության համար: Նախարարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 208 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-05


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում մեծազնիվ տիկնանց և օրիորդաց Մարտի ութի տոնական առիթով: Այսօր բերկրում են մեր հոգիները, քանզի մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և գնահատում նրանց բարեբեր ավանդը ընտանեկան կյանքում, պետական-հասարակական կյանքի ասպարեզներում: Տերունապարգև իրենց կոչմանը հավատարիմ` կանայք ամբողջանվեր նախանձախնդրությամբ ծառայում են մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը, մասնակից են մեր ժողովրդի հաղթանակների կայացմանը, մեր ազգային ու հոգևոր վերազարթոնքին: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Իջման Սուրբ Սեղանի առջև Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, սիրելի կանայք, որ շարունակեք ապրել ու ստեղծել դարերի մեջ դրսևորված հայ կնոջ հավատքի, արիության ու նվիրումի օրինակով, ջանքեր բերեք, որ հավատավոր, հայրենասեր, արի զավակներով հայ կյանքը լինի շեն ու բարօր, հայոց հայրենին` հզոր ու ծաղկուն: Թող Տերն Ամենակալ հաստատուն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 216 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-04


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեԳործական ՙԿլոր սեղան՚ հիմնադրամի հետ համատեղ սկսեց իրականացնել ՙԱջակցություն ընտանիքներին՚ ծրագրի երկրորդ փուլը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգևոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը:
Ծրագրի առաջին փուլն անցկացվել էր 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար ՀՀ տարբեր մարզերի շուրջ 100 դպրոցներում կազմակերպվել էին համայնքների հոգևոր հովիվների հանդիպումներ ծնողների հետ: Պարբերական հանդիպումների ընթացքում հոգևոր հայրերը վերլուծել են ընտանեկան տարաբնույթ հիմնախնդիրներ Հայոց Եկեղեցու արժեհամակարգի համատեքստում, ինչպես նաև քննարկել ընտան ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 215 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-03-11



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում մեծազնիվ տիկնանց և օրիորդաց Մարտի ութի տոնական առիթով:
Այսօր բերկրում են մեր հոգիները, քանզի մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և գնահատում նրանց բարեբեր ավանդը ընտանեկան կյանքում, պետական-հասարակական կյանքի ասպարեզներում: Տերունապարգև իրենց կոչմանը հավատարիմ` կանայք ամբողջանվեր նախանձախնդրությամբ ծառայում են մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը, մասնակից են մեր ժողովրդի հաղթանակների կայացմանը, մեր ազգային ու հոգևոր վերազարթոնքին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Իջման Սուրբ Սեղանի առջև Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, սիրելի կանայք, որ շարունակեք ապրել ու ստեղծել դարերի մեջ դրսևորված հայ կնոջ հավատքի, արիության ու նվիրումի օրինակով, ջանքեր բերեք, որ հավատավոր, հայրենասեր, արի զավակներով հայ կյանքը լինի շեն ու բարօր, հայոց հայրենին` հզոր ու ծաղկուն: Թող Տերն Ամեն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 227 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-03-11

« 1 2 ... 20 21 22 23 »
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz