Viernes, 2024-05-17, 7:41 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Mayo 2024  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » Archivo de mensajes

Ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին` ուղեկցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի: Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը` ուղղված Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը: Վեհափառ Հայրապետը կարևորեց ԱԷՄԳ առաքելությունը ատոմային էներգետիկայի զարգացման և դրանից բխող զանազան վտանգների կանգարխելման մեջ` բարի արդյունավորում մաղթելով գործակալության աշխատանքներին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև միջուկային էներգիայի վտանգներին, մասնավորապես վերջերս Ճապոնիայում արձանագրված ողբերգական միջադեպին: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ ԱԷՄԳ ջանքերի արդյունքում կնվազեն այդօրինակ վտանգները, իսկ մարդկությունը կգտնի այլընտրանքային միջոցներ` իր կյանքի առաջընթացն երաշխավորելու համար: Վերջում Վեհափառ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 193 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին` ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի և երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչին նպաստում են նաև պետական մակարդակով փոխայցելությունները: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ապագային առավել կզարգանան ու կսերտանան: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ի դեմս նախարարի իր շնորհակալությունը հայտնեց Բելառուսի իշխանություններին բելառուսահայ համայնքի հանդեպ դրսևորվող ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Բելառուսի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովն իր հերթին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 202 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել ժամանակակից հույն ուղղափառ աստվածաբան Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը: Ս. Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը: Թարգմանությունը հունարենից կատարել է Մարիաննա Ապրեսյանը:

Գիրքը նվիրված է 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու խոշոր աստվածաբան Գրիգոր Նազիանզացու կենսագրությանը: Այս աշխատությունը բազմիցս հրատարակվել է և իբրև կենսագրական պատմավեպ լայն տարածում ունի ժամանակակից ընթերցողների շրջանում: Այս գրքի կարևորությունը հայ իրականության մեջ պայմանավորված է նրանով, որ Գրիգոր Աստվածաբանը Հայ Եկեղեցու տոնելի սրբերից է և Կապադովկյան մյուս հայրերի հետ զգալի ազդեցություն է գործել Հայ Եկեղեցու աստվածաբանության ձևավորման և զարգացման վրա:

Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 220 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


 

Ապրիլի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի:

Հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց այցի նպատակները և նախարարությունների միջև հետագա համագործակցության առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այնուհետև, ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սկսում են զարգանալ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր ներկայությունը Իսրայելում ևս դրական ներգործություն կունենա երկու երկրների համագործակցության ամրապնդման գործում:

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև հայ և հրեա ժողովուրդների բազում ընդհանրություններին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ ցեղասպանություն ապրած երկու ժողովուրդներն առավել զորացնեն իրենց կապերն ու համագործակցությունը` համատեղ պայքարելու, որպեսզի նման ոճիրները բացառվեն և այլևս տեղ չգտնեն մարդկության կյանքում:

Իր հերթին տիկին Օրիթ Նոկեդը ներկայացրեց այցի վերաբերյալ իր տպավորությունները: ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 214 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Միածնաէջ Մայր Տաճարում, Սուրբ Պատարագի ընթացքում, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Ս. Խորան բարձրացվեց Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Հայրապետական կոնդակում ասված է. ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 210 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 15-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:

Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան ստանալու Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությունը: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 651 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը£ Համայն հայության հոգևոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց և համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության և մշակույթի գործիչներ: Նախքան Պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետին և Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար: Հայրապետական թափորի ընթացքում ամպհովանակիրներն էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Արիս Ադամյանը, Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Արևմտյան Ամերիկայի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Հայկ Մսրլյանը ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 228 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09



Ինչո՞ւ են խուսափում մայիսյան հարսանիքներից: Որտեղ են թաքնված «մայիս-վայիս»-ի արմատները: Արդյո՞ք այդ ամիսն իսկապես դժբախտություն է բերում, թե պարզապես ժողովրդի սնոտիապաշտության արդյուքն է: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանն ու հոգեբան Աննա Բադալյանն այսօր լրագրողներին ներկայացնելով պատճառներն ու հնարավոր հոգեբանական հետևանքները, երկուսն էլ հավաստիացրել են, որ մայիս ամսին հայ առաքելական եկեղեցին անում է պասակադրություն և որ ժողովրդի մեջ ձևավորված սովորությունը պարզապես ներշնչանք է և սնահավատություն: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանը նշել է, որ մայսի ամսվա հետ կապված անգամ բառակապակցություն կա ձևավորված, որը մեծ տարածում ունի ժողովրդի մեջ: Սովորության համաձայն հայ ժողովուրդը մայիս ամսին պսակադրություն չի անում: Բայց եթե որևէ մեկին հարցնես, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչո՞ւ, և որտեղից են գալիս այս սովորության արմատները: Լավագույն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 252 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-06



Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես Մայրության ու գեղեցկության օր և Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է բերում կանանց ու մայրերին: Այսօր մենք բարեբանում ենք Սուրբ Կույսին և հայցում նրա գթառատ բարեխոսությունը իր Որդու և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ: Այս տարի Ավետման տոնի հուսառատ օրը մեր հոգիներին հնչում է նաև ավետիսը մեր Տիրոջ հարության, որով մարդկությունը ժառանգեց երկնապարգև շնորհները հավիտենական կյանքի: Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը և իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով և բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար: Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 259 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-28



Ապրիլի 5-ին, Ավագ Հինգշաբթի օրը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան աբեղա Գրիգորյանը: Կեսօրից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից ու գեղեցկահյուս շարականներից հետո Վեհափառ Հայրապետն ընթերցեց Հովհաննես Պլուզ վարդապետի ՙՍիրո մասին՚ խրատը, ապա խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը և յուղը: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակով ծունկի գալով, լվաց և յուղով ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 262 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-04-28

« 1 2 ... 18 19 20 21 22 23 »
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz