Viernes, 2024-05-17, 5:49 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Julio 2012  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Julio » 19 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության գլխավոր քարտուղարին
8:59 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության գլխավոր քարտուղարին

Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (Act Alliance) գլխավոր քարտուղար Ջոն Նդունային` ուղեկցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի: «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությունը 140 երկրներում ունի 131 անդամ և գործունեություն է ծավալում արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև սոցիալական և զարգացման ոլորտներում:
Նորին Սրբությունը ողջունեց Ջ. Նդունայի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ապա իր գնահատանքը բերեց համադաշնությանը` Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի և համադաշնության հայաստանյան ֆորումի հետ համագործակցության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում, սոցիալական զանազան խնդիրներին ի նպաստ ցուցաբերվող զորակցության համար: Վեհափառ Հայրապետը կարևորեց Եկեղեցիների փոխհամագործակցությունը զանազան ոլորտներում, ինչը նպաստում է համընդհանուր ջանքերի մեկտեղմանը և զորացնում առանձին Եկեղեցիներին ու նրանց հավատացյալներին իրենց հավատքի մեջ` բարի օրինակ լինելով եղբայրական սիրո և զորակցության: Իր հերթին համադաշնության գլխավոր քարտուղար Ջոն Նդունան ուրախություն հայտնեց հանդիպման առիթով` ընդգծելով, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ և մեծապես շնորհակալ է համադաշնության անդամ Կլոր Սեղան հիմնադրամին ցուցաբերվող Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու զորակցության համար:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առիթով, որոնց հետևանքով սիրիաբնակ բազմաթիվ հայորդիներ ներգաղթում են Հայաստան: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց միջեկեղեցական կառույցներին, այդ թվում նաև «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությանը անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել անօգնական վիճակում հայտնվող հայորդիներին: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով համադաշնությանը, հաջողություններ մաղթեց կազմակերպության` քրիստոնեական ոգին զորացնելու և մարդկության կյանքում բարիքներն առատացնելու առաքելությանը:


Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 260 | Ha añadido: termashtots | Tags: ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործո, գլխավոր, համադաշնության, Ամենայն Հայոց Կաթողիկոսն, քարտուղարին | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz