Viernes, 2024-05-17, 6:31 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Julio 2012  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Julio » 19

Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնեց Մարսել՝ մասնակցելու Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 80-ամյակի հանդիսություններին: Նորին Սրբությանն ուղեկցում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի գործավարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Ադամ քահանա Մակարյանը: Մարսել ճանապարհին Փարիզում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ովքեր միացան շքախմբի անդամներին: Մարսելի օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Եվրոպայի հայոց ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 277 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18


Սիրելի հայրենակիցներ,
Հայկական տպագրության սկզբնավորումից հետո 2012 թ. երկրորդ նշանակալից հինգհարյուրամյակը կապվում է Սուչավայի Հաճկատարի վանքի հիմնադրման հետ:
1512թ., երբ Միջերկրականի ափերին` Վենետիկում, Հակոբ Մեղապարտը հրատարակում էր հայերեն առաջին տպագիր գիրքը, Եվրոպայի մեկ այլ կենտրոնումª Ռումինիայի Սուչավա քաղաքում, որը հայ մատենագրության մեջ հայտնի է Սեչով անվանմամբ, Տոնավագ տոհմանունը կրող վաճառական երկու եղբայներ դեպի Վիեննա իրենց ճանապարհին` այս քաղաքի մերձակա բլուրներից մեկի վրա, մի հրաշալի տեսիլք տեսանª երկնքից երկիր իջնող հրեշտակաձայն օրհնությամբ լեցուն: Արթնանալով ուխտեցին հիմնել մի վանք, որն էլ իրականացրեցին նույն տարում: Ուխտի կատարմամբ կառուցված այս վանքը կարճ ժամանակում դարձավ Ուխտակատար մի սրբավայր ոչ միայն ռումինահայության, այլև ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 256 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18


Հունիսի 24-28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր գտնվում Վիեննայի համալսարանի պատմական աստվածաբանության բաժնի դասախոս դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները:
Պրն. Ֆյուլները մշտապես հետաքրքրված է եղել հայկական մշակույթով և Հայոց Եկեղեցու պատարագով, որին էլ նվիրված են նրա գիտական աշխատությունները:
Հայտնի ծիսագետը Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների համար կարդաց մի շարք դասախոսություններ` նվիրված հայոց պատարագի աստվածաբանական վերլուծությանն ու ուսումնասիրության հեռանկարներին: Դոկտոր Ֆյուլները մասնակցեց նաև ճեմարանի ավարտական քննություններին
: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 223 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18


Հունիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Ողջունելով Ավստրիայի նախագահի և նրա տիկնոջ այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն ուրախությամբ նշեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունները զարգանում են և ընդլայնվում` նոր արդյունքներ արձանագրելով երկու երկրների համագործակցության նորօրյա պատմության մեջ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Ավստրիայի նախագահի այցը նոր լիցք պիտի հաղորդի դարերի պատմական սերտ առնչակցություններ ունեցող երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանը:
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրիայի հայ համայնքի հանդեպ իշխանությունների կողմից դրսևորվող առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 308 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18


Հունիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Լիտվայի միջև առկա են բարեկամական հարաբերություններ, որոնք տարեց տարի ավելի են սերտանում և բազմաբնույթ ընդգրկում ստանում: Նորին Սրբությունը մասնավոր գոհունակություն հայտնեց երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցության առիթով:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում թե´ պատմության ընթացքում և թե´ այսօր Եկեղեցու ունեցած դերակատարությունը` մասնավորապես անդրադառնալով քրիստոնեական արժեքների և ժողովրդի քրիստոնեական նկարագրի անաղարտ պահպանման համար Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին:
Իր հերթին տիկին Յուկնևիչիենին ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 303 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18


Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները:
Այցի շրջանակներում Մարսելում Նորին Սրբությունը կմասնակցի նաև Հայ Առաքելական եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ֆրանսիայի թեմական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Նորին Սրբությանն ուղեկցելու են գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 384 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18


Օրերս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի ուղեկցությամբ:
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ շարունակ ցուցաբերվող նվիրումի և աջակցության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սփյուռքում ու Հայրենիքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
Այս առիթով ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին մշտական զորակցության, մասնավորաբար ՀԲԸՄ հերթական` ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 222 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18


Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (Act Alliance) գլխավոր քարտուղար Ջոն Նդունային` ուղեկցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի: «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությունը 140 երկրներում ունի 131 անդամ և գործունեություն է ծավալում արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև սոցիալական և զարգացման ոլորտներում:
Նորին Սրբությունը ողջունեց Ջ. Նդունայի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ապա իր գնահատանքը բերեց համադաշնությանը` Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի և համադաշնության հայաստանյան ֆորումի հետ համագործակցության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում, ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 260 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18


Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի դեսպանին Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը կարևոր նպաստ բերելու համար:
Իր խոսքում Նորին Սրբությունն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 256 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-07-18

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz