Viernes, 2024-05-17, 7:41 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Abril 2012  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Abril » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարին
8:58 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարին


Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին և նախարարության պաշտոնեությանը` ուղեկցությամբ Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի: Հանդիպման սկզբում Արտակ եպիսկոպոսը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նախարարության միջև արդեն մեկ տարի ձևավորված համագործակցությանը, կարևորեց նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելու նախաձեռնությունը: Այնուհետև նախարարության պաշտոնեությանն իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով ներկաների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Գոհունակությամբ անդրադառնալով Եկեղեցու և նախարարության միջև առկա համագործակցությանը` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ գյուղացին մշտապես աղոթքով է հերկել իր արտն ու բերքահավաք կատարել` իր կյանքը շաղախելով Աստծու օրհնությամբ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ձևավորված համագործակցությունն իր բարի արգասիքները կտա և կնպաստի ժողովրդի հավատի զորացմանը, օրհնաբեր բարի ավանդույթների վերականգնմանը: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ գյուղատնտեսական ոլորտում կատարվող աշխատանքն ազգանվեր ու ազգաշեն գործ է, որը պիտի ուղղված լինի հայ գյուղացու աշխատանքի արդյունավորմանը և այդպիսով` Հայրենիքի շենությանն ու բարգավաճմանը: Նորին Սրբությունը հորդորեց առավել չափով միջոցներ ձեռնարկել, որ հայ գյուղացու կյանքն ավելի բարելավվի, ուրախությամբ մշակելով հողը` գյուղացին տեսնի իր աշխատանքի պտուղները և կապված մնա իր հողին, ինչը երկրի անվտանգության, զորացման ու առաջընթացի կարևորագույն գրավականներից մեկն է: Գյուղատնտեսության նախարարն իր և աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի օրհնության և զորակցության համար և մեծապես կարևորեց Եկեղեցու հետ գործակցությունը: Տիար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նաև նախարարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ձեռնարկները, արձանագրված արդյունքները և նախանշված ծրագրերը: Նախարարն իր խոսքում նշեց, որ չնայած գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացին, նախարարությունը չի բավարարվելու ձեռք բերված արդյունքներով, և հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ շարունակվելու է ամեն ջանք ու եռանդ ներդրվել: Հանդիպման ավարտին վերստին հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունը բերելով նախարարին և նախարարության աշխատակազմին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց շարունակել ամենայն ջանադրությամբ, նվիրումով և նախանձախնդրությամբ իրենց ծառայությունը մատուցել ժողովրդին և Հայրենիքին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                     

Տեղեկատվական Համակարգ                                                            

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 262 | Ha añadido: termashtots | Tags: Guyxnaxarar | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz