Viernes, 2024-05-17, 8:12 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Septiembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Septiembre » 12 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին
0:24 AM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին

Օգոստոսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց տիար Ռեիսիին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները սերտ են, իսկ երկրների համագործակցությունն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված կապերին և համագործակցությանը մասնավորապես միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս դեսպանի սրտակցություն հայտնեց Իրանի իշխանություններին վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տեղ գտած ավերածությունների և բազմաթիվ զոհերի համար: Իր հերթին Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայ Եկեղեցու, հայոց պետության ու ժողովրդի վշտակցության և ցուցաբերված օգնության համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունն ու Իրանի դեսպանը խոսեցին նաև իրանահայ համայնքի, դեպի հայկական սրբավայրեր կատարվող ուխտագնացությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության պահպանության գործում հոգևոր առաջնորդների կարևոր դերակատարության մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց Սիրիայում տիրող իրավիճակին: Վերստին մտահոգություն հայտնելով ստեղծված կացությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշեց. «Տեղյակ ենք, թե ինչպիսի դժվարություններ է դիմագրավում Սիրիայի ժողովուրդը, որի անբաժան մասն է կազմում պատմական սիրիահայ համայնքը. ընդհատվում են մարդկային կյանքեր, ավերվում են տներ և սրբավայրեր: Չարիք է պատերազմը և Աստծու դեմ գործվող մեղք: Աղոթող ենք, որ խնդիրները գտնեն իրենց շուտափույթ հանգուցալուծումը և վերականգնվի ժողովրդի խաղաղ և ապահով կյանքը»:






Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 236 | Ha añadido: termashtots | Tags: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ի | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz