Viernes, 2024-05-17, 8:12 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Septiembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Septiembre » 20 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» մրցույթի հաղթողներին
3:23 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» մրցույթի հաղթողներին

Օգոստոսի 29-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողներին և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունք արձանագրած դպրոցականներին:
Հանդիպման սկզբում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի կազմակերպման գործընթացը և 2012 թ. հաղթողներին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց մրցույթում հաղթած աշակերտներին: Շնորհավորելով կարևոր այս նվաճման առիթով` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այս հաղթանակը կխանդավառի նրանց` ավելի լավ սովորելու և իրենց խորը գիտելիքներով դառնալու հպարտ ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ գիտելիքի կարևորությանը և դրա միջոցով աստվածճանաչողությանը` հորդորելով թափանցել գիտության խորքերը և այդպիսով ճանաչել Աստծուն և Նրա կամքը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին ու պատանիներին մաղթեց, որ Ս. Էջմիածնի օրհնությունն առատորեն հեղվի նրանց կյանքում, որպեսզի կապված մնան հոգևոր և ազգային արժեքներին և նոր նվաճումներ ու հաղթանակներ արձանագրեն կյանքում` փառք և պատիվ հավելելով հայ ժողովրդի անվանը և Հայրենիքի բարի համբավին: Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց մրցույթի կազմակերպիչներին օգտաշատ ծառայության համար:
Հանդիպմանը ներկա էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը և «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակիցներ:









Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 309 | Ha añadido: termashtots | Tags: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz