Viernes, 2024-05-17, 8:12 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 1 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին
4:15 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին

Մայիսի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավունքի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտներին` գլխավորությամբ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պաշտոնեության:
Հանդիպման սկզբում Ռ. Միրզախանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց համալսարանի շրջանավարտներին` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը երիտասարդ մասնագետներին` հետագա հաջող գործունեության համար:
Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց Մանկավարժական համալսարանի ռեկտորին` Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելելու նախաձեռնության համար, որը գեղեցիկ առիթ է երիտասարդ մանկավարժների համար` ստանալու համայն հայ ժողովրդի նվիրական սրբավայրի օրհնությունը, հաղորդակցվելու նրա խորհրդին և վերանորոգելու իրենց ուխտը:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ պատմության ուսուցիչների կարևոր առաքելությանը` մատաղ սերնդին ազգային ոգով և գիտակցությամբ կրթելու գործում: Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատմության իմացությամբ է, որ նոր սերունդը կարող է դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացին, նոր ուղիներ բանալ Հայրենիքի առաջընթացի համար, նոր հույսեր գծագրել հայ ժողովրդի համար:
Խոսելով այսօր հանրությանը մատուցվող մեր անցյալի պատմությունը խեղաթյուրող մտացածին տեսությունների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ մանկավարժներին մարտիկները լինել մեր ազգային, հարազատ արժեքների, որոնց դարերով կերտած ոգու շնորհիվ հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել: Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին հանձնառության ոգի դրսևորել և ամենայն նախանձախնդրությամբ ու ջանադրությամբ իրենց գիտելիքները կիրառել դաստիարակելու նոր սերնդին` ի սեր մեր ժողովրդի բարօր կյանքի:
Վերջում ուրախություն հայտնելով Մանկավարժական հանալսարանի առատ հունձքի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բերեց շրջանավարտներին:



Մայր Աթոռ
Ս. Էջմիածին                                     



Տեղեկատվական Համակարգ                                                            



տնօրեն` Տ.
Վահրամ քահանա
Մելիքյան









Categoría: Noticias | Visiones: 243 | Ha añadido: termashtots | Tags: Hamalsarani usanoxner | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz