Viernes, 2024-05-17, 3:30 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 14

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց հինգերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին, որի ընթացքում Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունը բերեց նորընտիր խորհրդարանին:
Ստորև ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ:
«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Հարգարժան պատգամավորներ և ներկաներ.
Ողջունում և շնորհավորում ենք Ձեզ նորընտիր Խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման առիթով:
Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու Ձեզ, հարգարժան պատգամավորներ, երբ Դուք Աստծու և մարդկանց առաջ այսօր ստանձնում եք Ձեր պարտականությունները և որպես ներկայացուցիչներն ու կամքի արտահայտողները մեր ժողովրդի` սկսում պատասխանատու, հայրենանվեր Ձեր առաքելությունը: Դուք Խորհրդարան եք եկել Ձեր կուսակցությունների օրենսդրական ծրագրերով, Հայաստանի առաջընթացի հեռանկարներով, Ձեր ջանքերը մեր երկրին և ժողովրդին ծառայեցնելու հանձնառությամբ ու ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 399 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-06-14


Մայիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին:
Ողջունելով սենատորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նրանց նոր նախագահի ընտրության կապակցությամբ` մաղթելով, որ նրա առաքելությունն արդունավետ ու արգասաբեր լինի ի բարօրություն Ֆրանսիայի ժողովրդի:
Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդն առանձնակի ջերմություն է տածում ֆրանսիացիների հանդեպ, քանի որ դժվար պահերին նրանք մշտապես զորակից են եղել մեր ժողովրդի զավակներին և հանդես եկել նրանց իրավունքների պաշտպանությամբ: Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին` համայնքին հոգևոր և մշակութային կյանքով լիարժեքորեն ապրելու հնարավորություն ընձեռելու համար:
Պատվիրակության ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 226 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-06-14


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ քաղաք Երևանում և ՀՀ մարզերում 2010 թ-ին մեկնարկեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որն ուղղված էր հայ ընտանիքներում քրիստոնեական արժեքների և կենսակերպի վերարժևորմանը և քաջալերմանը: Ծրագրի շրջանակներում համայնքների հոգևոր հայրերը պարբերաբար այցելում են դպրոցներ և հանդիպում ծնողների հետ` ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մոտեցումներն ընտանեկան տարաբնույթ խնդիրների վերաբերյալ:
2012թ-ի հունվարին քահանայական համաժողովի անցկացմամբ մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը, որը վերաբերում է ներընտանեկան հարցերին, մասնավորաբար ծնող-երեխա առողջ փոխհարաբերությունների ձևավորմանը: Ծրագրի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 247 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-06-14


Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ և բազում ուխտավորներ:
Համբարձման տոնին տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Մինչ մաղթանքի արարողությունն օրվա խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայել ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 261 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-06-14


Մայիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակար• և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:
Հանդիպմանը Նորին Սրբությունը •ոհունակություն հայտնեց երկու երկրների միջև համագործակցության առավել սերտացման նպատակով ձեռնարկվող քայլերի համար` վստահություն հայտնելով, որ այդ գործակցությունից փոխադարձ դրական արդյունքներ կարձանագրվեն: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ճապոնիայի ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև անցյալ տարի ողջ աշխարհը ցնցած ողբերգությանը` Ճապոնիայի երկրաշարժին և դրա սոսկալի հետևանքներին: Այս առնչությամբ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` դժվարին այդ օրերին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու սրտակցության, ինչպես նաև ի հիշատակ զոհվածների կազմակերպված աղոթքի արարողության համար:
Նորին Ս ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 209 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-06-14


Մայիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի ՙՕրինակելի մայր՚ հիմնադրամի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանըª ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների:
Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրեց Շեյխայի այցելության նպատակըª նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներումª օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանըª ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է Քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ: Ապա խոսելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասինª Նորին Սրբությունը նշեց, որ դրանք մշտապես հատկանշվել են ջերմ եղբայրությամբ և ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 319 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-06-14


Մայիսի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները: Ժողովի ընթացքում քննության առնվեցին թեմական, կալվածական, ծիսական և կարգապահական խնդիրներ:
Ժողովին անդրադարձ կատարվեց օրերս Վրաստանում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնց ընթացքում զոհվեցին Վրաստանի քաղաքացիներ: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ցավակցություն հայտնեցին վրաց ժողովրդին, Վրաստանի իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:
Ցավով արձանագրվեց նաև այդ ընթացքում Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատան փլուզման փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 222 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-06-14

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz