Viernes, 2024-05-17, 5:49 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Abril 2012  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Abril » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետին
10:56 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետին


Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները, համահունչ հայ և բուլղար ժողովուրդների պատմական բարեկամությանը, առաջընթաց են ապրում և զարգանում` ընդգրկելով համագործակցության տարբեր ոլորտներ: Նորին Սրբությունն անդրադարձավ անցյալ դարում Հայ Եկեղեցու և ժողովրդի կրած դժվարություններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այժմ հայ ժողովուրդը, հաղթահարելով իրեն բաժին ընկած դժվարությունները, հոգևոր վերազարթոնք է ապրում ինչպես Հայրենիքում, այնպես և Սփյուռքի տարբեր համայնքներում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Բուլղարիայի հայոց թեմի և հայ համայնքի կյանքին, Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի` թեմի առաջնորդական տեղապահ նշանակմանը` ի դեմս վարչապետի գնահատանք հայտնելով Բուլղարիայի իշխանություններին հայ համայնքի, բուլղարահայության պատմամշակութային հոգևոր ժառանգության հանդեպ ցուցաբերվող խնամքի և ուշադրության համար: Վեհափառ Հայրապետը ուրախությամբ հաստատեց, որ Աստծու կամքով առաջիկային ավարտին կհասցվի Սոֆիայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու կառուցումը: Իր հերթին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, անդրադարձավ Բուլղարիայում եկեղեցի-պետություն հարաբերություններին, մասնավորաբար պետության զորակցությանը Բուլղար Եկեղեցուն` պատմական վանքերի ու եկեղեցիների նորոգման և նոր եկեղեցիների կառուցման գործում: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` տիար Բորիսովն կարևորեց պատմության ընթացքում երկու ժողովուրդների կերտած բարեկամության ու կապերի պահպանումը և հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում Բուլղար Ուղղափառ Եկեղեցու և Բուլղարիայի հոգևոր կյանքի վերարթնության մասին նաև տեղեկություններ փոխանցեց պատվիրակության անդամ Նաթանայել միտրոպոլիտը: Վերջում Նորին Սրբությունն եղբայրական իր սերն ու բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Մաքսիմ պատրիարքին` վերստին իր աղոթքն ու օրհնությունը բերելով Բուլղարիային և բուլղար ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                     

Տեղեկատվական Համակարգ                                                            

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 241 | Ha añadido: termashtots | Tags: Bulkhariai Varchapet | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz