Viernes, 2024-05-17, 7:43 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 14 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներին
2:33 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներին

Մայիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին:
Ողջունելով սենատորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նրանց նոր նախագահի ընտրության կապակցությամբ` մաղթելով, որ նրա առաքելությունն արդունավետ ու արգասաբեր լինի ի բարօրություն Ֆրանսիայի ժողովրդի:
Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդն առանձնակի ջերմություն է տածում ֆրանսիացիների հանդեպ, քանի որ դժվար պահերին նրանք մշտապես զորակից են եղել մեր ժողովրդի զավակներին և հանդես եկել նրանց իրավունքների պաշտպանությամբ: Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին` համայնքին հոգևոր և մշակութային կյանքով լիարժեքորեն ապրելու հնարավորություն ընձեռելու համար:
Պատվիրակության ղեկավար սենատոր Ֆիլիպ Մարինին իր հերթին անդրադարձավ հայ-ֆրանսիական հարաբերություններին` ընդգծելով, որ դրանք աչքի են ընկնում բարձր մակարդակով: Պրն. Մարինին կարևորեց նաև հայկական համայնքի դերն ու նշանակությունը Ֆրանսիայի զարգացման գործում` նշելով, որ երկրի տարբեր քաղաքներում առկա հայկական եկեղեցիներն ու մշակութային շատ արժեքներ Ֆրանսիայի անբաժան մասն են կազմում: Սենատորները նաև ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իրենց այցի տպավորությունները` մասնավորաբար ընդգծելով, որ այսօր Արցախում ակնհայտ է խորը քրիստոնեական արմատներ ունեցող ազգային մշակույթի և ինքնության վերածնունդը:



Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   

Տեղեկատվական Համակարգ                                                          

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան









Categoría: Noticias | Visiones: 227 | Ha añadido: termashtots | Tags: francia | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz