Viernes, 2024-05-17, 3:22 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 14 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահին
11:50 AM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահին

Մայիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի ՙՕրինակելի մայր՚ հիմնադրամի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանըª ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների:
Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրեց Շեյխայի այցելության նպատակըª նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներումª օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանըª ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է Քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ: Ապա խոսելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասինª Նորին Սրբությունը նշեց, որ դրանք մշտապես հատկանշվել են ջերմ եղբայրությամբ և բարեկամությամբ և որ դարերի ընթացքում ձևավորված գեղեցիկ ավանդույթների արտահայտություններն այսօր տեսանելի են Քուվեյթում:
Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են ձևավորվել, որոնք գնալով ավելի սերտանում ու գործակցային են դառնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Քուվեյթի հայկական համայնքինª գոհունակությամբ նշելով, որ ապրելով խաղաղ ու բարօր կյանքով` հայորդիներն իրենց կարևոր ներդրումն են բերում Քուվեյթի կյանքի առաջընթացին: Ի դեմս Շեյխա Ֆարիհայիª Նորին Սրբությունն իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Քուվեյթի Էմիրին և իշխանություններինª հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց նաև Շեյխա Ֆարիհային նրա մարդասիրական գործունեության համարª ընդգծելով, որ իրականացվող բարեգործությունը բարձր է գնահատվում բոլոր ժողովուրդների կողմից անկախ կրոնական պատկանելությունից:
Հանդիպման ընթացքում Շեյխա Ֆարիհան ուրախություն հայտնեց Հայաստան և մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ: Իր խոսքում տիկին Ֆարիհան նաև անդրադարձավ Քուվեյթում առկա կրոնական հանդուրժողականության բարձր մակարդակին, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում հայության կարևոր դերակատարությանը:



Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   

Տեղեկատվական Համակարգ                                                          

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան








Categoría: Noticias | Visiones: 319 | Ha añadido: termashtots | Tags: sheixuhi, Kuveit | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz