Viernes, 2024-05-17, 5:16 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 19 » Բուլղարիայի հոգևոր առաջնորդների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
9:00 PM
Բուլղարիայի հոգևոր առաջնորդների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Բուլղարիայի հայոց թեմի նախաձեռնությամբ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Բուլղարիայի հոգևոր առաջնորդների պատվիրակությունը: Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի և թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանի ուղեկցությամբ ժամանած պատվիրակության կազմում են Վառնայի և Վելիկոբրեսլավսկի միտրոպոլիտ Կիրիլ արքեպիսկոպոսը (Բուլղար Ուղղափառ Եկեղեցի), կրոնի նախարարության ներկայացուցիչ Էմիլ Վելինովը (Բուլղար Ուղղափառ Եկեղեցի), Բուլղարիայի Կաթոլիկ նվիրակության ներկայացուցիչ Հայր Պետկո Վլովը, Բուլղարիայի Բողոքական եկեղեցիների նախագահ Նիկոլայ եպիսկոպոս Նեդելչևն ու Բուլղարիայի Համախմբված Բողոքական եկեղեցիների գլխավոր քարտուղար Նիկոլայ Չեռնևը, Բուլղարիայի Հրեական հոգևոր խորհրդի նախագահ Ռոբերտ Ջեռասը, Բուլղարիայի իսլամական համայնքից` Մուֆթի Բիբիրլի Մյումյուն և Բուլղարիայի Մուֆթիության գլխավոր քարտուղար Ահմեդ Ահմեդովը: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատվիրակությանն ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման սկզբում Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, ընդգծեց, որ այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստան լավագույն առիթը պիտի հանդիսանա Բուլղարիայի հոգևոր առաջնորդների համար` հաղորդակից դառնալու հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային արժեքներին:
Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Բուլղարիայի հայոց թեմի` պատվիրակությանը Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը, ինչն առավել կզորացնի կապերը կրոնական հարանվանությունների միջև: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ Բուլղարիայի կրոնական հարանվանությունների միջև եղբայրական սերտ հարաբերություններ են ձևավորվել:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայ և բուլղար ժողովուրդների պատմական ջերմ կապերին, ինչպես նաև Հայ Եկեղեցու միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին:
Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքին, ինչպես նաև հանդիպմանը ներկա կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներին` աղոթելով, որ Աստված խաղաղության, սիրո և համագործակցության մեջ պահի Բուլղարիայում ապրող ժողովուրդներին, օրհնի և զորացնի հոգևոր առաջնորդների առաքելությունն իրենց զավակների կյանքում:
Նոյեմբերի 5-9-ը պատվիրակությունը կայցելի Հայաստանի մի շարք վանքեր ու եկեղեցիներ, հոգևոր կրթական հաստատություններ և մշակութային օջախներ: Պատվիրակության անդամները կլինեն նաև Ծիծեռնակաբերդում, ուր ծաղկեպսակ կզետեղեն Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև:






Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 263 | Ha añadido: termashtots | Tags: Բուլղարիայի հոգևոր առաջնորդների այց | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz