Viernes, 2024-05-17, 8:12 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 18 » Բուլղարիայի մշակույթի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
2:46 AM
Բուլղարիայի մշակույթի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 14-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորած պատվիրակությունը, ուղեկցությամբ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի և Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանի, այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռում պատվիրակությանը ողջունեց Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում Նաթան Սրբազանն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին, ինչի վկայությունն է դեռ 9-րդ դարից հայ համայնքի առկայությունը Բուլղարիայում: Այդ առիթով Սրբազանն երախտագիտություն հայտնեց Բուլղարիայի իշխանություններին` բուլղարաբնակ հայորդիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Սրբազանն իր խոսքում նաև կարևորեց երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի սերտացումը` ընդգծելով, որ մշակույթի միջոցով կարելի է հարատև պահպանել ժողովրդի հոգին ու ոգին: Սրբազան Հայրը հաջողություն մաղթեց պրն. Ռաշիդովին իր պատասխանատու առաքելության մեջ` նշելով, որ առանց մշակույթի ազգերը չեն կարող գոյատևել:
Իր հերթին Բուլղարիայի մշակույթի նախարարը կարևորեց երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների ամրապնդումը, ովքեր դարեր շարունակ Բուլղարիայում ապրել են կողք կողքի, կիսել ուրախություններն ու դժվարությունները և իրենց արարումներով հարստացրել Բուլղարիայի մշակույթը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Բուլղար Ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, խոսվեց երկու ժողովուրդների ընդհանրությունների և հասարակության կյանքում հոգևոր արժեքների կարևորության մասին:





Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 291 | Ha añadido: termashtots | Tags: Mshakuiti, Bulghariai, Naxarar | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz