Հունիսի 24-28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր գտնվում Վիեննայի համալսարանի պատմական աստվածաբանության բաժնի դասախոս դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները:
Պրն. Ֆյուլները մշտապես հետաքրքրված է եղել հայկական մշակույթով և Հայոց Եկեղեցու պատարագով, որին էլ նվիրված են նրա գիտական աշխատությունները:
Հայտնի ծիսագետը Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների համար կարդաց մի շարք դասախոսություններ` նվիրված հայոց պատարագի աստվածաբանական վերլուծությանն ու ուսումնասիրության հեռանկարներին: Դոկտոր Ֆյուլները մասնակցեց նաև ճեմարանի ավարտական քննություններին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան