Viernes, 2024-05-17, 4:01 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 19 » Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
8:54 PM
Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 13-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք:
Սրբազան արարողություններին ներկա էին նոյեմբերի 1-3-ը Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդները, Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և բազում ուխտավորներ:
Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով իր քարոզում, հանուն Հայ Եկեղեցու եկեղեցականաց և աշխարհականաց դասի շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության տարեդարձի առիթով, անդրադարձավ Մայր Աթոռի կարևոր դերակատարությանը Հայ Եկեղեցու միասնականության պահպանման գործում: «Մայր Աթոռ Ս Էջմիածինն իր մայրության շնորհիվ հաջողել է ի մի հավաքել աշխարհով մեկ մեր ազգի ցրված նշխարները` ամենքին ձգելով դեպի իրեն. …նրանից առաջնորդություն ունի եկեղեցական մեր ողջ կյանքը», - ասաց Սահակ Սրբազանը` կոչելով խոնարհվելու Ս. Էջմիածնի Քրիստոսավանդ խորհրդի առջև: Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև Ամենայն Հայոց Հայրապետների մեծ պատասխանատվության և կոչման մասին` միշտ վեր պահելու հայոց հաղթական Ս. Խաչը և պայծառ` Ս. Լուսավորչի մշտավառ կանթեղը:
Ս. Պատրագից հետո, հանդիսապետությամբ Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի, Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանքի արարողություն, որի ընթացքում ներկաներն աղոթք վերառաքեցին Երկնավոր Տիրոջը` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և քաջառողջ ու բեղուն բազմամյա գահակալության համար:
Արարողությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո հայրապետական թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, որի առջև տեղի ունեցավ Նոր Ջուղայի ԺԶ, ԺԷ դարերի խաչքարերի օրինակով պատրաստված երեք խաչքարերի օրհնության արարողությունը: Խաչքարերը (խաչքարագործ` Վարազդատ Համբարձումյան) տեղադրվել են բարերարությամբ տիար Հրաչյա Պողոսյանի (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ)` ի հիշատակ Արցախյան հերոսամարտում, Հայրենական մեծ պատերազմում և Սպիտակի երկրաշարժից զոհված հայորդիների:












Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 438 | Ha añadido: termashtots | Tags: Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուր | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz