Viernes, 2024-05-17, 3:30 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 25 » Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Արթիկի թեմը
9:44 PM
Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Արթիկի թեմը

Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի արարողության ընթացքում Հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև մի նոր` Արթիկի թեմ: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, մասնավորապես ասված է. «Փառք ենք բարձրացնում առ Աստված և մեր Եկեղեցու բարեպաշտ զավակների հետ կիսում Մեր սրտի անհուն ուրախությունը, որ Տերը պարգևում է մեզ Իր առատ շնորհները` պայծառացնելով մեր Եկեղեցին, արդյունավորելով քարոզությունը Իր Սուրբ Ավետարանի, բազմապատկելով թիվը Իր Սուրբ Սեղանի սպասավորների և նորոգված ու նորակառույց եկեղեցիների, շենացնելով նաև մեր նվիրական հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը Իր բյուր օրհնությամբ միավորում է ազգս ի սփյուռս աշխարհի ու հավատքի լույսը ծագեցնում համայն հայոց վրա:
Հոգևոր-եկեղեցական մեր կյանքի այս բարեհույս ընթացքները հրամայական են դարձնում նաև համայնքների վերակազմակերպումը` ի շահ Մեր զավակների հոգևոր խնամքի: Վերջին տարիներին Հայրապետական սրբատառ կոնդակով Մենք` ընդառաջ անհրաժեշտություններին, հռչակեցինք Ֆրանսիայի hայոց թեմի և Հայաստանում Վայոց ձորի ու Տավուշի թեմերի ստեղծումը: Այսօր Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքները ևս անհրաժեշտությունն ունեն համախմբվելու որպես մեկ թեմ, որպեսզի եկեղեցավարչական գործունեութեան առավել արդյունաւոր կազմակերպմամբ առավելագույնս հոգացվեն հոգևոր կարիքները Մեր զավակների և մատուցվող մշտական պաշտամունքով, Տիրոջ խոսքի մշտահունչ քարոզությամբ զորանա ու պայծառանա նրանց հոգևոր կյանքը, նրանց սրտերում անսասան մնան հավատարմությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցու և նվիրական արժեքների հանդեպ:
Արդ, Հայրապետական այսու կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Շիրակի թեմի կազմից և հռչակում ենք ստեղծումը Արթիկի թեմի: Նորաստեղծ թեմի Առաջնորդի պաշտոնում ծառայության ենք կոչում Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Թեմի հոգևոր իրավասության սահմանը հաստատում ենք Արթիկի տարածաշրջանը` Հայրապետական կոնդակին կից գրությամբ ներկայացված համայնքներով: Տիրախնամ թեմի հավատավոր Մեր զավակներին հայրաբար հորդորում ենք, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինեն Թեմակալ Առաջնորդին` ի շինություն և ի զորություն նորաստեղծ թեմի:
Մենք վստահ ենք, որ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի առաջնորդությամբ և քաջեռանդ գործունեությամբ պիտի բարգավաճի Արթիկի թեմը, և նոր ձեռքբերումներով պիտի զարդարվի Մեր բարեպաշտ հայորդյաց ազգային և հոգևոր-եկեղեցական կյանքը: Արթիկի թեմի հաստատման այս ուրախ առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում թեմակալ առաջնորդին, թեմի հոգևոր դասին և բարեպաշտ հաւատացյալներին: Մեր գնահատանքն ենք բերում Շիրակի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, մարզային իշխանություններին ներդրած բարի ջանքերի համար` ի խնդիր Արթիկի հավատավոր հայորդյաց հոգևոր-եկեղեցական կյանքի զորացման և տարածաշրջանում մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման:
Աղոթում ենք առ Բարին Աստված, որ միշտ ծաղկյալ պահի Արթիկի թեմը` մշտատև խաղաղություն, բարօրություն և հաջողություններ շնորհելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին: Թող Աստված հանապազ օրհնությամբ Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին, և թող հավետ պայծառ ու անսասան լինի Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:
«Հաստատո՛ւն կացէք ի հաւատս, ժրացարո՛ւք, զօրացարո՛ւք: Ամենայն ինչ ձեր սիրո՛վ լիցի» (Ա Կորնթ. 16.13-14)»:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը նորանշանակ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին հանձնեց Արթիկի թեմի հռչակման կոնդակը` մաղթելով նրան արգասավոր ծառայություն ի պայծառություն Արթիկի թեմի և բարօրություն հավատավոր ժողովրդի:
Ս. Պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:









Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 295 | Ha añadido: termashtots | Tags: Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz