Viernes, 2024-05-17, 3:22 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 19 » Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Ղպտի Եկեղեցու նորընտիր պապի գահակալության արարողությանը
9:11 PM
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Ղպտի Եկեղեցու նորընտիր պապի գահակալության արարողությանը

Նոյեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետության պատվիրակությունը Եգիպտոսի Կահիրե քաղաքում մասնակցեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի նորընտիր Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ի գահակալության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Պատարագի սրբազան արարողությունից հետո պատվիրակության անդամներն առանձին հանդիպում ունեցան Թևադրոս Բ պապի հետ` Ղպտի Եկեղեցու գահակալին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույններն ու շնորհավորական ուղերձը: Նորին Սրբության շնորհավորագրում մասնավորապես ասված է. «Աստծու կամքով և ղպտի հավատացյալների վստահությամբ Ձերդ Սրբությունը, որպես Սբ.

Մարկոսի հետնորդ, արժանացել է երկրի համար այս կարևոր շրջանում ղպտի քրիստոնյաներին ծառայելու և նրանց հոգևոր կարիքները հոգալու պատվին: Ամենակարող Աստծու զորակցությամբ Ձերդ Սրբությունը կշարունակի Ձեր երջանկահիշատակ նախորդի աշխատանքը` նաև նպաստելով եկեղեցիների միջև երկխոսությանը…:
Մեր երկու դավանակից Եկեղեցիները դարեր շարունակ կապված են իրար հետ հավատքի անշեղ միությամբ և Քրիստոսի անմնացորդ սիրով: Մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները արտահայտվել են երկկողմանի հանդիպումներով և էկումենիկ շարժան մեջ մեր ներկայացուցիչների համագործակցությամբ: Մենք աղոթում ենք, որ այս հարաբերությունները նորոգյալ ոգով շարունակվեն Ձերդ Սրբության գահակալության օրոք` արձանագրելով նոր ձեռքբերումներ»:


Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 239 | Ha añadido: termashtots | Tags: գահակալության արարողությանը | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz