Viernes, 2024-05-17, 6:47 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Febrero 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Febrero » 27 » Մեծ Պահք (Ներածություն)
9:57 AM
Մեծ Պահք (Ներածություն)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն յուրաքանչյուր Մեծ կամ Տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերևս, «Մեծ» կամ «Քառասնորդական» անվանված պահքն է: Այն «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (48 օր) ունի, այլ նաև այն պատճառով, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:
Ողջ Պահքի շրջանում ծիսական բոլոր շքեղությունները վերանում են, ավելի համեստ են դառնում հոգևորականների զգեստները: Արարողությունների ժամանակ դադարեցվում է քշոցների հնչումը (քշոցների ձայնը խորհրդանշում է հրեշտակների երգեցողությունը): Սուրբ Պատարագը մատուցվում է փակ վարագույրի ետևում, իսկ Հաղորդություն և մաս չի բաշխվում:
Մեծ պահքի ողջ ընթացքը բաժանվում է 8 շաբաթների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծիսական և բովանդակային առանձնահատկությունները: Այդ շաբաթներից յուրաքանչյուրի կիրակին ունի իր անվանումը` համապատասխան Աստվածաշնչի կիրակնօրյա ընթերցածների բովանդակությանը: Կիրակիներին նախորդող շաբաթ օրերին սրբոց տոներ են, որոնց ժամանակ Սուրբ Պատարագ է մատուցվում միայն տվյալ Սուրբի անունը կրող եկեղեցիներում և Սուրբ Հաղորդություն է տրվում:
Մեծ պահքի առաջին կիրակին կոչվում է «Բուն Բարեկենդան»: Այն մարդուն հիշեցնում է Ադամի վիճակը մինչև մեղք գործելը, այսինքն հիշեցումն է այն երանության մասին, որը վայելում էր Ադամը դրախտում, և այն մասին, թե ինչպե՛ս պահքի ողջ ընթացքում մարդը պետք է ձգտի հասնելու դրախտային երանութանը: Բուն Բարեկենդանին նախորդ օրը` շաբաթօրյա երեկոյան ժամերգության ժամանակ բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները փակվում են` ի նշան մեղքի հետևանքով մարդու և Աստծո միջև հարաբերության խաթարման և Աստծուց հեռանալու (սուրբ խորանը Երկնքի` խորհորդն ունի): Բուն Բարեկենդանին հաջորդող չորեքշաբթի օրվանից Հայոց Եկեղեցիներում սկսվում են Արևագալի,
Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները:
Բուն Բարեկենդանի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 58:1-14, Հռոմ. 13:11-14:25 , Մատթ. 6:1-21:
Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է «Արտաքսման կիրակի»: Այն ներկայացնում է նախահայր Ադամի մեղանչումն ու դրա հետևանքով արտաքսումը դրախտից: Արտաքսման կիրակիին նախորդող շաբաթ օրը նշվում է Սբ. Թեոդորոս զորավարի տոնը:
Արտաքսման կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 33:2-22 , Հռոմ. 12:1-13:10, Մատթ. 5:17-48:
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է «Անառակի կիրակի»` համապատասխան օրա ավետարանական հատվածին, որն է «Անառակ որդու վերադարձը»: Այս կիրակին խորհրդանշում է մարդու դարձը դեպի Աստված: Անառակի կիրակիին նախորդող շաբաթ օրը տոնվում է Սբ. Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի տոնը:
Անառակի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 54:11-55:13 , Բ Կորնթ. 6:1-7:1, Ղուկ. 15:1-32:
Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է «Տնտեսի կիրակի». ընթերցվում է «Անիրավ տնտեսի առակը»: Այս կիրակին հիշեցնում է մարդուն տրված աստվածային բարիքների ճիշտ տնօրինման կարևորությունը: Նախորդող շաբաթ օրը Սբ. Հովհաննես Երուսաղեմի հայրապետի, Սբ. Հովհան Օձնեցու, Սբ. Հովհան Որոտնեցու և Սբ. Գրիգոր Տաթևացու տունն է:
Տնտեսի կիրակիին հաջորդող չորեքշաբթի օրը լրանում է Մեծ պահքի 24-րդ օրը, որով պահոց շրջանը կիսվում է: Այդ օրը կոչվում է «Միջինք»: Այդ օրվանից Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգել ստեղի (ծանր) շարականները:
Տնտեսի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 56:1-57:21 , Եփես. 4:17-5:14, Ղուկ. 16:1-13:
Մեծ պահքի հինգերորդ կիրակիի ավետարանական ընթերցումն «Անիրավ դատավորի առակն» է, ուստի կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»: Այն ցույց է տալիս մշատապես աղոթելու կարևորությունը: Կիրակիին նախորդող շաբաթ օրը Սեբաստիայի Քառասուն մանուկների տոնն է:
Դատավորի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 65:8-25, Փիլիպ. 3:1-4:9, Ղուկ. 17:20-18:14:
Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի», քանի որ Քրիստոսի երկրորդ փառավոր գալստյան խորհուրդն ունի: Նախորդող շաբաթ օրը նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ» տոնը: Այս տոնին Սուրբ Պատարագ մատուցելու համար բացվում և ապա փակվում են եկեղեցիների վարագույրները:
Գալստյան կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 66:1-24, Կող. 2:8-3:7, Մատթ. 22:34-23:39 :
Թեև Մեծ Պահքի տևողությունը 48 օր է, այնուամնայնիվ այն ավարտվում է «Ծաղկազարդի կիրակիով» (դրա համար էլ կոչվում է նաև «Քառասնորդական»): Ծաղկազարդը ներկայացնում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Նախորդ` շաբաթ օրը Ղազարոսի հարության հիշատակն է, բացվում են եկեղեցիների վարագույրները, կատարվում է «Դռնբացեքի» արարողություն:
Ծաղկազարդի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Երգ. 1:1-2:3, Զաք. 9:9-15, Փիլիպ. 4:4-7, Մատթ. 20:29-21:17:
Ծաղկազարդի կիրակիին հաջորող Մեծի Պահոց վերջին կիրակին կոչվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր հատուկ խորհուրդն ու ծիսակագը:
Մեծ պահքի ավարտն ազդարարվում է Տեր Հիսուս Քրիստոսի Փրկչական Սուրբ Հարության կիրակիով (աստվածաշնչյան ընթերցումներն են` Գործք 1:15-26, Մարկ. 16:2-8):



Տեր Հուսիկ քահանա Սարգսյան

http://pahq.info







Categoría: Noticias | Visiones: 402 | Ha añadido: termashtots | Tags: Mets Pahqi Neratsutiun | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz