Viernes, 2024-05-17, 4:01 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 18 » Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1:56 AM
Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հինգերորդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող 81 միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ): Միաբանական հավաքին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:
Տերունական միասնական աղոթքից հետո համագումարը բացեց կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Նարեկ վարդապետ Պերպերյանը (ԱՄՆ Արևելյան հայոց թեմ): Իր խոսքում Հայր Սուրբն ընդգծեց երկու տարին մեկ Մայր Աթոռում անցկացվող միաբանական հավաքի կարևորությունը և շահեկանությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում սպասավորող միաբանների համար, ապա ողջ միաբանության անունից որդիական երախտագիտություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրական հոգատարության համար:
Այնուհետև ներկաներին Հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գնահատանք հայտնելով Մայր Աթոռի միաբաններին նվիրյալ, ամբողջանվեր ծառայության համար: Նորին Սրբությունը նշեց, որ միաբանների ներկայությունը զորացնում, ոգևորում և լավատեսությամբ է լցնում դեպի Հայոց Եկեղեցու վաղվա օրը: Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս օրերին միաբանները ոչ միայն ուրախություն պիտի ապրեն շփվելու իրենց եղբայրների հետ, այլև անդրադարձ ունենալու իրենց կոչմանն ու առաքելությանը, տեղին ու դերին եկեղեցական կյանքում: Վեհափառ Հայրապետը հորդորեց նաև շարունակել նախանձախնդիր ծառայությամբ կերտել փառքը Հայոց Եկեղեցու` ունենալով առաջնորդությունն Երկնավոր Տիրոջ և մեր հայրերի:
Խոսքի վերջում Նորին Սրբությունը մաղթեց հոգևոր դասին հաստատուն մնալ իր ուխտի մեջ և առավելագույն արդյունավորությամբ ծառայություն իրականացնել ազգային-եկեղեցական կյանքում` զորեղ պահելով հայ ժողովրդի հավատը և ամուր ու հաստատուն` նրա ընթացքը Տիրոջ ճանապարհներին:
Մինչ ժողովի օրակարգին անցնելը համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Մակար ծայրագույն վարդապետ Աշկարյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:
Եռօրյա համագումարի քննարկման նյութ է ընտրված «Էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգևորական քարոզչության առաքելության մեջ» թեման, որի շուրջ բանախոսություն ներկայացրեց Հայ Եկեղեցու ԱՄՆ Արևելյան հայոց թեմի աշխատակից Արթուր Պետրոսյանը: Բանախոսությունից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, որոնք առնչվում էին հոգևոր հովվի և համայնքի անդամների միջև հաղորդակցության զորացման նպատակով համացանցի առավել լայն կիրառությանը, հոգևոր-քարոզչական բնույթի նյութերի համացանցային գրավիչ մատուցմանը, նաև համացանցային վտանգների նվազեցմանը:








Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   

Տեղեկատվական Համակարգ                                                          

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 247 | Ha añadido: termashtots | Tags: Joxov | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz