Viernes, 2024-05-17, 7:06 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Septiembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Septiembre » 25 » Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ
12:51 PM
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի մշակներին:
Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է.
«Նոր ուսումնական տարվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցական և ուսանող Մեր զավակներին, մանկավարժներին ու դասախոսներին, ուսումնական հաստատությունների տեսչություններին և կրթության գործի բոլոր նվիրյալներին:
Ոչ հեռու անցյալում բոլոր երեխաները չէ, որ կարող էին դպրոց հաճախել, մարդկության միայն վերջին հարյուրամյակի ձեռքբերում է համընդհանուր կրթությունը`
աստվածահաճո այդ մեծ բարիքը` դառնալով կյանքի բարելավման, մեծ տեղաշարժերի պայմաններից մեկը: Բնական է, որ այսօր պետություններն ու ժողովուրդները մեծ ուշադրություն են դարձնում կրթական բարեփոխումներին, ուսման արդիականացմանը: Ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:
Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ լինեն ջանադիր ուսման մեջ, չթերանան իրենց պատականություններում, որպեսզի ամուր հիմքերով սկզբնավորվի ու հաստատվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր Հայրենիքի ու ժողովրդի:
Մենք աղոթք ենք բարձրացնում, որ Աստված արդյունավորի կրթության զարգացման ծրագրերը, որ այսօր իրականացվում են մեր երկրում, արդյունավորի ջանքերը մանկավարժների` մեր երկրի ու ժողովրդի համար կրթելու ուսյալ, պատասխանատու, հայրենասեր, արդարամիտ ու մարդասեր սերունդ: Հայցում ենք Տիրոջից, որ քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին, օրհնի նրանց ջանքերը ուսման մեջ և հաստատուն պահի հավատքի ու աստվածային Իր պատգամների կենարար ճանապարհներին: Մաղթում ենք խաղաղընթաց ուսումնական տարի, բարի արդյունքներ ու առատ վաստակ:
Թող շնորհն Աստծո լինի մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»:


Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 218 | Ha añadido: termashtots | Tags: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ, ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈ, ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz