Viernes, 2024-05-17, 4:54 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 1 » Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ, ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
4:02 PM
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ, ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության տիար Սերժ Սարգսյան,
Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան,
Վաստակյալ նախագահներ տիար Ռոբերտ Քոչարյան և տիար Արկադի Ղուկասյան,
Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հոգևոր հայրեր,
Հարգարժան պետական այրեր,
Սիրելի հավատավոր ժողովուրդ և պատվական հյուրեր.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից անհուն ուրախությամբ եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու և խնդակից լինելու ձեզ Մայիսի 9-ի այս լուսավոր, բերկրանքով ու քաջալերությամբ լեցուն օրը, երբ տոնում ենք Երկրորդ համաշխարային պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի 20-ամյա հոբելյանները: Եկել ենք շնորհավորելու և Մեր գնահատանքը բերելու ձեզ, մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, հայոց պետական այրեր, սիրելի հաղթանակած ժողովուրդ` Մեր հավատավոր զավակներ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի: Մեր շուրթերին այս պահին սաղմոսերգուի օրհներգն է, որ որպես աղոթք` բարձրացնում ենք առ Տերը` ասելով. ՙՔո երեսի լոյսը ծագեց մեզ վրայ, եւ ուրախութիւն տուեցիր մեր
սրտերին՚ (Սղմ. Դ 7-8):
Շուշիի ազատագրումով Աստծո արդարության լույսը փայլեց մեր կյանքում` լիառատ ուրախությամբ համակելով սրտերը մեր ժողովրդի և առատացնելով հույսերը պատերազմի հաղթական ավարտի: Այսօր լռել են պատերազմի ձայները: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ նորոգված ու նորաշուք եկեղեցու զանգակատան բարձունքից հրեշտակները հնչեցնում են օրհներգության փողը հաղթանակի ու խաղաղության, հնչեցնում են շեփորն ազատ կյանքի և արդար իրավունքի, որը երբեք և ոչ մի ժամանակ չլռեց մեր ժողովրդի հոգում: Ազատ ապրելու այս ոգով է գրվել մեր դարավոր հերոսական պատմությունը: Այս ոգով մեր ժողովուրդը, այդ թվում` Արցախի քաջարի զավակները, իր արժանի մասնակցությունն ու մեծ ավանդն է բերել Երկրորդ աշխարհամարտում` պայքարելով ազգերի լիիրավ ու խաղաղ կյանքի համար: Այսօր ազգս հայոց` նույն ոգով հաղթանակած Արցախյան ազատամարտում` տերն է իր արդար իրավունքների:
Դժվարին, բայց հույսով, հավատքով ու տեսիլքով լեցուն ուղի ենք անցել, սիրելիներ: Մենք հաղթեցինք պատերազմում, որը մենք չէինք սկսել: Այդ պանծալի հաղթանակը մեր ժողովուրդը կերտեց հերոսական մաքառումով, անհամար զոհողություններով, հավատավոր և հայրենանվեր հոգու արիությամբ: Արցախով զորացան սրտերը աշխարհասփյուռ մեր ժողովրդի, և համախմբվեց ազգս` մեկտեղելով իր ուժերն ու հնարավորությունները հանուն Արցախի պաշտպանության և հայրենի պետականության ազատ ու բարօր կյանքի: Արդարև, Արցախի այս հողն ու երկիրը, որ մի բուռ տարածքն է պատմական մեր Հայրենիքի, վերջին երկու տասնամյակի իր պատմությամբ վկայությունն է բերում մեր ժողովրդի հայրենասեր ու ազգանվեր հոգու, վճռական կամքի. հաղթական բազկի, միասնականության և համատեղ ջանքերի արդյունավորման:
Փառք և գոհություն Աստծո, այսօր Հայաստանի և Սփյուռքի կողքին օր օրի շենանում է Արցախը, լցվում բարեբեր ու խնդառատ կյանքով: Համայն մեր ժողովրդի աջակցությամբ, արդար վաստակով, արցախահայության ջանք ու նվիրումով բարձրանում են դարավոր վանքերն ու եկեղեցիները, նորոգվում ու պայծառանում հոգևոր, գիտակրթական ու մշակութային կյանքը: Կառուցապատվում և նոր կյանքով է լցվում նաև Շուշին` պատմական ծաղկուն քաղաքն Արցախի: Ազատ Արցախում ծնված սերունդն այսօր կյանք է մտնում պայծառ գալիքի նոր տեսլականով: Այս ձեռքբերումներն ու արդար հույսերը առավել պարտավորեցնում են մեզ հայրենակերտումի նոր սխրանքների:
Սիրելի ժողովուրդ հայոց, Աստծո լույսն ու օրհնությունն են ծագել մեզ վրա, ունենք գլխավորը` մեր Հայրենիքի ազատությունը: Մեր հույսն առ Աստված, հավատքով զինված, քրիստոնեական արժեքներին, մեր Սուրբ Եկեղեցուն հավատարիմ` կառուցենք վաղվա լուսավոր օրը: Դեռևս քիչ չեն դժվարություններն ու խնդիրները: Մեր կյանքի հրամայականներին պիտի դիմագրավենք և բոլոր խոչընդոտները պիտի հաղթահարենք Հայրենիքի հանդեպ նույն սիրով ու պատասխանատվությամբ, լավագույն ծառայությամբ ու հայրենանվեր ազնիվ գործերով, որոնցով և ձեռք են բերվել մեր հաղթանակները: Թող մեզ զորացնեն ազատության և հայրենի պետականության վերահաստատման մեր անցած ուղին, նաև` հզոր և միասնական Հայրենիքի մեր իղձերն ու տեսիլքները, մեր զավակների, մեր ժողովրդի լուսավոր գալիքի հույսերը, որպեսզի ամեն ժամ ապրենք ու գործենք դրանք մարմնավորելու աներկբա կամքով` միասնական ջանքերով հաղթանակի առաջնորդելով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Անվարան ու հաստատուն ընթանանք Տիրոջ ճանապարհներով, և ՙՆա այնպէս կանի,- ինչպես օրհներգում է սաղմոսերգուն,- որ արդարութիւնդ երեւայ, ինչպէս լոյս, եւ իրաւունքդ` ինչպէս ցերեկ՚ (Սղմ. ԼԶ 6):
Սիրելիներ, Արցախի նվիրական հողից Հայրապետական Մեր աղոթքը առ Աստված բարձրացնելով, հայցում ենք, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի և հանապազ օրհնի ազգիս` մարմնավորելու մեր իղձերն ու մեր լուսավոր գալիքը:
Մեր աղոթքն ենք բարձրացնում երկինք հոգիների համար Արցախյան ազատամարտում և Երկրորդ աշխարհամարտում զոհված մեր զավակների և բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքով կերտեցին հաղթանակը:
Փառք, բյուր հազար փառք, աշխարհասփյուռ ազգիս հայոց: Փառք Արցախի հերոսական ժողովրդին, Պաշտպանության բանակին: Փառք ու կրկին փառք Հայրենիքը պաշտպանողներին, զորացնողներին և շենացնողներին: Թող միշտ ապրեն նրանց բարի գործերը և ներշնչեն նոր արարումների, թող սերնդեսերունդ հիշվեն նրանց պանծալի անունները:



Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   

Տեղեկատվական Համակարգ                                                          

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 297 | Ha añadido: termashtots | Tags: shushi | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz