Viernes, 2024-05-17, 4:40 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 18 » Օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական ծրագիրը
2:24 AM
Օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական ծրագիրը

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ պարբերաբար մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան որևէ թեմում: Ծրագիրը սկսվեց Արմավիրի թեմից: Մրգաշատ գյուղի մատույցներում Նորին Սրբությանը դիմավորեցին թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այնուհետև Մրգաշատի Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ 130 եկեղեցականների, կատարվեց Արևագալի ժամերգություն: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետի և եկեղեցականների այցն Արմավիրի մարզ ողջունեցին մարզպետ Ա. Ղահրամանյանը և թեմական առաջնորդ Սիոն Սրբազանը` մեծապես կարևորելով «Մեկ օր մեկ թեմում» ծրագրի իրականացումը: Թեմակալ առաջնորդը նաև վստահություն հայտնեց, որ հոգևորականների այցելությունները մեծ խանդավառություն պիտի առաջացնեն ժողովրդին մոտ, ապա հրավիրեց Վեհափառ Հայրապետին իր օրհնությունն ու պատգամը հղելու Մրգաշատի բնակիչներին և Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներին: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ գոհունակություն հայտնեց Մրգաշատի եկեղեցին վերանորոգված և գործող տեսնելու առիթով, ապա անդրադարձավ «Մեր օր մեկ թեմում» ծրագրին, որով յուրաքանչյուր համայնք կայցելեն եկեղեցականներ` Ավետարանի խոսքը քարոզելու հավատավոր հայորդիներին, հաղորդակցվելու նրանց կյանքին ու առօրյային և հաղորդ դարձնելու նրանց Եկեղեցու կյանքին: «Մենք հավատում ենք, որ հոգևոր կյանքի զորացումը երաշխիքն է մեր բարեկեցության, մեր երկրի առաջընթացի ու զորության: …Մեր հոգևորականներն Ավետարանի խոսքի հետ այսօր մեր ժողովրդի զավակներին պիտի տանեն իրենց պատգամը, որպեսզի նրանք հավատարիմ մնան իրենց սրբազան հավատքին, հավատարիմ մնան ազգային մեր արժեքներին և աստվածփառաբանությամբ շարունակեն իրենց կյանքի ընթացքը լավատես հոգով, հույսով և հաստատակամությամբ», - նշեց Նորին Սրբությունը: Անդրադառնալով ժամանակների մարտահրավերներին և կյանքում առկա դժվարություններին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց. «…Քրիստոնյային հարիր չէ ծնկել դժվարությունների առջև, հուսալքվել ու հուսահատություն ապրել: Վստահ ենք, որ Տիրոջ օրհնությամբ մենք պիտի լինենք միշտ զորեղ և հաղթական: Այս ոգով ու համոզումով մենք կարողացել ենք մեր կյանքի, մեր պատմության մեջ հաղթահարել բոլոր դժվարությունները: Այդ դժվարությունները մեր կյանքից պիտի հեռանան շնորհիվ մեր զորեղ հավատքի, շնորհիվ մեր աստվածսիրության»:
Օրհնության իր խոսքում Նորին Սրբությունը նաև գնահատանք հայտնեց Արմավիրի մարզպետին, թեմակալ առաջնորդին, համայնքապետին և բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ հոգևոր կյանքը վերարթնություն է ապրում Արմավիրի մարզում, նորոգվում և կառուցվում են եկեղեցիներ, աղոթքն է առատանում ժողովրդի կյանքից ներս:Այնուհետև եկեղեցականները համայնքապետերի ուղեկցությամբ մեկնեցին մարզի տարբեր բնակավայրեր: Մրգաշատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն եղավ նաև գյուղապետարանում, ապա այցելեց տիկին Լիդա Մարգարյանի օջախ` հայրապետական իր օրհնությունը բերելով հավատավոր ընտանիքին: Մարգարյանների տանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:























Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 219 | Ha añadido: termashtots | Tags: Mek Tem, Mek Oe | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz