Viernes, 2024-05-17, 7:41 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Julio 2013  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Julio » 12 » Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1:40 PM
Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 21-ին` Կարմիր կիրակիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Գևորգ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ: Արման սրկ. Վարդանյանը վերակոչվեց Տ. Գաբրիել քահանա, Մհեր սրկ. Մուրադյանը` Տ. Հրաչ քահանա, Գոռ սրկ. Հակոբյանը` Տ. Տիրայր քահանա, Էդգար սրկ. Սեփանյանը` Տ. Հարություն քահանա, Արթուր սրկ. Անդրեասյանը` Տ. Վանանդ քահանա, Լևոն սրկ. Երնջակյանը` Տ. Աղան քահանա, Գոռ սրկ. Թարվերդյանը` Տ. Հեթում քահանա, Խաչատուր սրկ. Տյոմկինը` Տ. Ղևոնդ քահանա, Գերասիմ սրկ. Հայրապետյանը` Տ. Օշին քահանա, Արմեն սրկ. Սահակյանը` Տ. Դերենիկ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը տվեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, շնորհավորելով նորընծա քահանա հայրերին, իր քարոզում անդրադարձավ հայ ժողովրդի և Եկեղեցու կյանքում հոգևորականի կարևոր դերակատարությանը: Սրբազան Հայրն ասաց. «Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին վերստին ցնծության և բերկրանքի մեջ է: Դժվար է բառերով փոխանցել այն ոգևորությունը, որ համակել է այս պահին Քրիստոսի անունով ժողովված հավատացյալների բազմությանը` հոգևորական, թե աշխարհական, ծեր, թե երիտասարդ: Ինչպես Եկեղեցու հայրերն են ասում` սա անպատմելի ուրախություն է, քանզի մարդկային խոսքն ի զորու չէ արտահայտելու այն հոգևոր փորձառությունը, որ այս պահին ապրում են հավատացյալները երկրի վրա, հրեշտակները երկնքում: Եկեղեցում նոր առաքյալներ են ծնվում` Տիրոջ խոսքի ծառայության համար, հավատքի վկայության նոր առաջնորդներ… Այս պահը ողջ Եկեղեցու համար հավատքի վերահաստատման սրբազան առիթ է, առաքելական սպասավորության վերանորոգության ներշնչման աղբյուր, հոգևոր կյանքի նոր հորիզոնների բացահայտման հրավեր»: Խոսքն ուղղելով քահանաներին` ձեռնադրող Սրբազանը պատգամեց. «Մարդկանցից ոչինչ չակնկալեք ձեր առաքելության ընթացքում, Աստծուն դարձրեք ձեզ ապավեն, հիշեք, որ դուք առաքված եք բառիս ամենալայն իմաստով և ամենակարևորը` Աստծու կողմից: Այս գիտակցության մեջ է թաքնված ձեր հավատի ուժը, այս ոգու առջև փլուզվում են բոլոր տեսակի պատնեշները, բացվում փակ դռները, այս ներշնչմամբ էր սուրբ Պողոսը հպարտորեն հայտարարում` «Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել»»:
Այնուհետև Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրը` երեկոյան, կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը: Տ. Տիրայր, Տ. Աղան և Տ. Դերենիկ քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Վեղարի տվչության արարողությունից հետո նորաօծ եկեղեցականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը նրանց հետագա հոգևոր սպասավորության համար: Վերստին շնորհավորելով ձեռնադրության կապակցությամբ` Նորին Սրբությունը նորաօծ հոգևորականներին բարի ծառայություն, ամուր կամք և արդյունաշատ աշխատանք մաղթեց` ի պայծառություն և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության և աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:












 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 513 | Ha añadido: termashtots | Tags: Qahanaiakan dzernadrutiun | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz