Viernes, 2024-05-17, 6:16 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Julio 2013  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Julio » 12

Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, տեղի ունեցավ Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:
Եկեղեցու օծմանը մասնակցում էին բազում հրավիրյալներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Համայն Ռուսիո Պատրիարքի առաջնորդական փոխանորդ, Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվայի գլխավորած պատվիրակությունը, Անդրկովկասում Պապական նվիրակ Նորին ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 1040 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-07-12


Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում` մայիսի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից կազմակերպված` ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար տիար Նազար Նազարյանի մեծարման հանդիսությանը:
Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց տիար Նազարյանին և նրան շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ի գնահատություն Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով ու նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների: «Մենք այսօր եկել ենք Ձեզ հետ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 522 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-07-12


Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին` ուղեկցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Տրնավայի երկրամասի և Արմավիրի մարզի միջև ձևավորվող համագործակցության առիթով` վստահություն հայտնելով, որ այն մեծապես կնպաստի երկու ժողովուրդների կապերի սերտացմանը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիար Միկուշին` Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 290 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-07-12


Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ£ Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Արարողության ընթացքում Սրբազան Հայրը հրապարակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունը, որով կոչ է ուղղվում Թուրքիայի պետությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 338 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-07-12


2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:

 

1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում:

 

 

Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 304 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-07-12


Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն:
Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը, որով Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ Հայրապետին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաև գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար: «Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը…: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 243 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-07-12


Ապրիլի 21-ին` Կարմիր կիրակիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Գևորգ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ: Արման սրկ. Վարդանյանը վերակոչվեց Տ. Գաբրիել քահանա, Մհեր սրկ. Մուրադյանը` Տ. Հրաչ քահանա, Գոռ սրկ. Հակոբյանը` Տ. Տիրայր քահանա, Էդգար սրկ. Սեփանյանը` Տ. Հարություն քահանա, Արթուր սրկ. Անդրեասյանը` Տ. Վանանդ քահանա, Լևոն սրկ. Երնջակյանը` Տ. Աղան քահանա, Գոռ սրկ. Թարվերդյանը` Տ. Հեթում քահանա, Խաչատուր սրկ. Տյոմկինը` Տ. Ղևոնդ քահանա, Գերասիմ սրկ. Հայրապետյանը` Տ. Օշին քահանա, ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 512 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-07-12

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz