Viernes, 2024-05-17, 8:12 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 25 » Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
10:27 PM
Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը, որը համարվում է նաև սարկավագների տոնը:
Նախորդ օրը` երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի ունեցավ կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության արարողություն: Գևորգյան հոգևոր ճեմարանի Դ լսարանի 18 սաների և քահանայից պատրաստության Բ լսարանի 7 ուսանողների շնորհվեց ուրարակրության աստիճան, իսկ ճեմարանի Բ լսարանի 10 սաների և քահանայից պատրաստության Ա և Բ լսարանների 11 ուսանողների` դպրության չորս աստիճանները:
Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կատարեց Գևորգյան Հոգևոր ճեմարանի 33 սաների, ինչպես նաև Արարատյան Հայրապետական թեմի և Տավուշի թեմի երկու սպասավորների սարկավագական ձեռնադրությունը:
Ձեռնադրությունից հետո Սրբազան Հայրը տոնի առթիվ շնորհավորեց նորընծաներին և Մայր Աթոռի սարկավագաց ողջ դասին: Անդրադառնալով սարկավագական կոչմանն ու ծառայությանըª Գևորգ Սրբազանը մասնավորաբար նշեց. «…Սարկավագությունը հոգևոր առաջին աստիճանն է, որ դուք այսօր ստացաք: Այն որոշակի պարտականություններ է ենթադրում, որ պիտի խոնարհաբար իրականացնեք: Բայց ամենակարևորը հիշեք, որ այդ պարտականություններն իրականացնելու միակ գրավականը հավատքն է ձեր կոչման հանդեպ, անկեղծությունը ձեր առաքելության նկատմամբ: …Ս. Ստեփանոսի նահատակության օրինակով սովորում ենք, թե ինչ է նշանակում լինել փոքրի մեջ հավատարիմ: Չլիներ նրա օրինակը, միգուցե շատ քրիստոնյաներ հետ կանգնեին իրենց հավատքից հալածանքների դաժանության վախից ազդված: Նա սովորեցնում է մեզ, որ կարևոր չէ, թե ինչ աստիճան ունես, կարևորը այն ոգին է, այն հավատքի անկեղծությունը, որը մղում է քեզ այդ հանձնառությանը: Ահա նրա կյանքի օրինակով ենք հասկանում Հիսուսի այն խոսքերը, որ ամենափոքրը ամենամեծն է: Ստեփանոսի ոգով պետք է ասպարեզ մտնեք, պատրաստ նույնիսկ նահատակվելու, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Իմ մաղթանքն է ձեզ, որ սիրով հանձն առնեք ձեր պարտականությունները, որպեսզի իրոք զգաք Քրիստոսի լուծի քաղցրությունը»:
Ս. Պատարագից հետո Մայր Աթոռի բոլոր սարկավագներին և նորընծաներին հայրապետական իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը£ Շնորհավորելով սարկավագներին Ս. Ստեփանոսի տոնի առիթովª Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց ամուր մնալ իրենց հավատքի մեջ, այն հավատքի, որ առաջնորդեց Ստեփանոս Նախասարկավագին նահատակության հանձնառության, որով և նա ամրացրեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հավատքը պայման է յուրաքանչյուր սպասավորի համար, նրա առաքելության ու ծառայության հաջողության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաև, որ առանց հավատքի խորը գիտակցության և ապրումի հնարավոր չէ օգտակար սպասավորություն բերել, հոգևոր ասպարեզին հատուկ դժվարին ճանապարհով ընթանալ և հաղթահարել ծառայական կյանքի մարտահրավերները: «Մենք հուսալի հայացքով ենք նայում ձեզ, որ պիտի գաք, որպես ստեփանոսատիպ, նվիրյալ սպասավորներ Քրիստոսի Ս. Եկեղեցու, հավատքի գործերով զորացնեք մեր Եկեղեցին ու մեր ժողովրդի հավատը: …Հայցում ենք, որ Տերը ձեր կյանքը օրհնություն դարձնի մեր Եկեղեցու և ժողովրդի համար: Իսկ ձեր կյանքը կարող է օրհնություն դառնալ միայն նվիրյալ ծառայության դեպքում», - ասաց Վեհափառ Հայրապետը: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին և նվերներ բաշխեց տոնի առիթով:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 157 սարկավագներ, որոնցից 95-ըª միաբանության շարքերում, իսկ 62-ըª Գևորգյան հոգևոր ճեմարանում:

















Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 435 | Ha añadido: termashtots | Tags: Մայր Աթ, Սարկավագական ձեռնադրություն | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz