Viernes, 2024-05-17, 3:30 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Septiembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Septiembre » 20 » Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
2:53 PM
Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն: Ս. Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի արժանացրեց ամերիկաբնակ բարերար Նուբար Աֆեյանին` ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում իր կարևոր և օգտակար հանձնառությունների:
Մինչ շքանշանի հանձնումը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ մեծարյալի ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեությանը: Նորին Սրբությունը բարձր գնահատեց տիար Աֆեյանի հավատարմությունն ու սերը հանդեպ Հայ Առաքելական Եկեղեցին` նշելով վերջինիս նշանակալի մասնակցությունն եկեղեցաշինության աշխատանքներում, ի մասնավորի Տաթևի համալիրի վերանորոգման նվիրական գործին: Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց նաև տիար Աֆեյանի կարևոր ներդրումը Արցախի ժողովրդի բարօր կյանքի շինության գործում: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով նվիրյալ հայորդուն, վերջինիս կուրծքը զարդարեց Հայոց Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով:
Ս. Պատարագին և շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը, տիար Կարո Արմենը, ինչպես նաև բազում հրավիրյալներ և ուխտավորներ:
Հանդիսավոր արարողությունից հետո Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը և հրավիրյալները վերստին շնորհավորեցին տիար Աֆեյանին` ծննդյան 50-րդ տարեդարձի և Հայոց Եկեղեցու բարձրագույն պարգևին արժանանալու առիթով:
Բարերարներն ու հյուրերը նաև շրջեցին Մայր Աթոռում` ծանոթանալով ամենայն հայոց հոգևոր կենտրոնի բարեկարգման հսկայածավալ աշխատանքներին, եղան «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը:



Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 232 | Ha añadido: termashtots | Tags: արարողություն, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Շքանշանի հանձնման | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz