Viernes, 2024-05-17, 5:16 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Abril 2012  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Abril » 27 » Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
8:46 PM
Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ապրիլի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեության համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՙՍուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ՚ և ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշաններ ստացան Մայր Տաճարի երգչախմբի մենակատար Վալերի Արությունովը և Մայր Աթոռի ու ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության աշխատակցուհի Անահիտ Աբովյանը: Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, որից հետո պարգևատրվողների կյանքին ու գործունեությանն անդրադարձան ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության տնօրեն Մանյա
Ղազարյանը և արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը: Այնուհետև ՙԷջմիածինն ի Հօրէ՚ շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Վալերի Արությունովին ուղղված կոնդակում ասվում էր. ՙԳոհունակություն է Մեզ համար անդրադառնալ երգարվեստի ասպարեզում հավատավոր հայորդուդ մեծարժան վաստակին: Ձեր բարձրարվեստ կատարումներով Դուք գրավեցիք հայրենի և օտարերկրյա պահանջկոտ հանդիսատեսին` արժանիորեն վաստակելով բազում տիտղոսներ ու մրցանակներ ինչպես Հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Տասնամյակներ շարունակ աշխարհի հանրահայտ բեմերից Դուք օտարազգի ունկնդիրներին եք ներկայացրել հայ երգարվեստի գոհարները, ի թիվս որոնց Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և այլ երգահանների մեծահամբավ ստեղծագործությունները: Գնահատարժան է նաև Ձեր ավանդը երգիչների նոր սերունդի պատրաստության շնորհակալ գործում£ Երկար տարիներ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Դուք Ձեր սաներին փոխանցել եք Ձեր գիտելիքներն ու վարպետությունը` նրանց քայլերն ուղղելով դեպի երգարվեստի բարձունքներ: Ուրախ ենք անդրադառնալու, որ Դուք կյանքի ողջ ընթացքին, հակառակ նույնիսկ խորհրդային տարիների դժվարությունների, դրսևորել եք Ձեր հոգու նվիրումը` հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Տակավին երիտասարդ հասակում Դուք առաջին քայլերը կատարեցիք եկեղեցական երգեցողության մեջ` անդամագրվելով Բաքվի Սուրբ Հարություն եկեղեցու երգչախմբին: Տարիներ անց տեղափոխվելով Հայրենիք, Դուք երգչի աստվածաշնորհ Ձեր տաղանդով շարունակեցիք Ձեր եկեղեցանվեր ծառայությունը` տասնյակ տարիներ երգելով Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` որպես երգչախմբի մենակատար՚: Անահիտ Աբովյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. ՙԱրարատյան Հայրապետական Թեմում Մեր փոխանորդության տարիներին առիթ ունեցանք ճանաչելու Ձեզ, երբ Դուք ինքնաբուխ ցանկությամբ մասնակցում էիք Թեմում կազմակերպվող հոգևոր դասընթացներին` առավել խորացնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վերաբերյալ Ձեր գիտելիքները և զորացնելու հավատքն առ Աստված: Գնահատելով ազնիվ հայուհուդ ծառայասիրությունն ու եկեղեցանվիրումը` Մենք սիրով հրավիրեցինք Ձեզ Ձեր կարողություններն ի սպաս բերելու Թեմի գործունեությանը: Այդ օրից սկսյալ, շուրջ երկու տասնամյակ` որպես գործավարուհի, Դուք աջակից ու օգնական եղաք Մեզ` հավատարմորեն ու անսակարկ նվիրումով իրականացնելով Ձեզ վստահված բոլոր պարտականությունները: Ամենօրյա ծառայության մեջ Մենք գոհունակությամբ ականատես եղանք աշխատանքի հանդեպ ունեցած նախանձախնդիր Ձեր վերաբերմունքին, անսպառ եռանդին ու ջանադրությանը: Գովելի գործերով Դուք, արդարև, ազգի առաքինի, ծառայասեր ու արժանավոր զավակի բարի օրինակ եք մեր ժողովրդի երիտասարդ սերունդի համար՚: Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նվիրյալներին հանձնեց Հայոց Եկեղեցու պատվո շքանշանները: Ապա նրանք իրենց զգացումները կիսեցին ներկաների հետ` խորին շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին իրենց համեստ աշխատանքը գնահատելու համար: Հանդիսությանը գեղեցիկ և հոգեզմայլ շարականների կատարմամբ հանդես եկավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը: Արարողության ավարտին Նորին Սրբությունը վերստին իր գնահատանքի և օրհնության խոսքը բերեց Եկեղեցու նվիրյալներին` նշելով, որ Աստծուց տրված շնորհները նրանք ի սպաս են դրել Եկեղեցու զարգացմանը, իրենց աստվածասեր կյանքով ու գործունեությամբ լուսավորել բազմաթիվ մարդկանց ուղիներ: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերն իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի նրանց` պարգևելով նորանոր հաջողություններ հետագա ծառայության մեջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                     

Տեղեկատվական Համակարգ                                                            

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 251 | Ha añadido: termashtots | Tags: Shqanshan | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz