Viernes, 2024-05-17, 4:01 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 1 » Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
3:23 PM
Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Ազգասեր և եկեղեցանվեր ոգու, վաստակյալ գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ ստացան ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը և «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը:
Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Այնուհետև մեծարյալների ազգօգուտ գործունեությանն անդրադարձան արվեստագետ Դավիթ Մուրադյանը և Արարատ Սարգսյանը:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով տիար Արլբերտ Մկրտչյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշված է. «Այսօր Կինոյի և Թատրոնի ասպարեզներում մեծապես հայտնի են Ձեր նկարահանած տասնյակ կինոնկարներն ու բեմադրած ներկայացումները, որոնք արգասիքն են ավելի քան կեսդարյա Ձեր գովարժան վաստակի: Արվեստագետի նրբազգաց ճաշակով Դուք Ձեր աշխատանքներում ներկայացրել եք ժամանակի ոգին, Ձեր հերոսների միջոցով բացահայտել առօրյա կյանքում ապրող հայ մարդու նկարագիրը, նրա աննկուն կամքը դժվարությունների մեջ, մարդասիրական, ազգասիրական ու հայրենասիրական բարձր հատկանիշները: «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Տխուր փողոցի լուսաբացը» և շնորհաշատ հայորդուդ մյուս կինոնկարները թեև տասնյակ անգամներ դիտված հայորդիների կողմից, միշտ էլ սպասված են էկրաններին: Ստեղծագործական երկարամյա աշխատանքը բերել է Ձեզ բազմաթիվ մրցանակներ ու պարգևներ, բայց առավել արժեքավորը` մեր ժողովրդի անկեղծ սերն ու գնահատանքը Ձեր հանդեպ:
Հայկական Կինոյի ու Թատրոնի զարգացմանը Դուք ծառայել եք նաև մանկավարժական երկարամյա արդյունավոր գործունեությամբ` Ձեր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները փոխանցելով Ձեր սաներին Գյումրիի ու Երևանի բարձրագույն կրթական հաստատութիւններում»:
Տիար Արա Մինասյանին ուղղված հայրապետական կոնդակում է ասված է. «Տիրոջ կամքով առիթ ենք ունեցել ճանաչելու հավատավոր հայորդուդ և ծանոթ ենք Ձեր գործունեությանը: Բժշկի առաքինի մասնագիտությամբ Դուք տասնյակ տարիներ Ձեր կարողություններն ի սպաս եք բերում մեր երկրում առողջապահության բնագավառի զարգացման աստվածահաճո գործին: Ձեր հոգածու ջանքերի շնորհիվ բազմաթիվ հայորդիներ վերագտել են իրենց առողջությունը, երախտագիտության զգացումով միշտ հիշելով Ձեզ և աղոթելով Ձեզ համար:
Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերել Ձեզ, որ ինքնաբուխ ցանկությամբ հանձն առաք Սուրբ Գայանե վանքի ճանապարհի նորոգության հովանավորությունը` առավել բարեկարգ դարձնելով հնամենի սրբավայրը մեր հավատացյալների համար: Փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ հավատավոր Մեր զավակները շարունակում են եկեղեցանվեր իրագործումներով ավանդ բերել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շինությանն ու պայծառությանը»:
Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը նվիրյալ հայորդիներին հանձնեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները, ապա պարգևաբաշխության առիթով իրենց երախտագիտությունը հայտնեցին և զգացումները կիսեցին տիարք Ալբերտ Մկտչյանը և Արա Մինասյանը:
Վերջում հանդիսության մասնակիցներին իր օրհնությունը տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով Հայ Եկեղեցու շքանշանակիրներին` Վեհափառ Հայրապետը մաղթեց նրանց, որ Երկնավոր Տիրոջ հանապազ օրհնության ներքո լինեն միշտ եռանդուն ու կորովաշատ և շարունակեն իրենց գնահատելի, նվիրյալ ծառայությունը բերել Հայրենիքին, Հայոց Եկեղեցուն և հավատավոր ժողովրդին:











Մայր Աթոռ
Ս. Էջմիածին                                     



Տեղեկատվական Համակարգ                                                            



տնօրեն` Տ.
Վահրամ քահանա
Մելիքյան







Categoría: Noticias | Visiones: 235 | Ha añadido: termashtots | Tags: Shqanshan | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz