Viernes, 2024-05-17, 5:16 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 21 » Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
12:10 PM
Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանի և Գերմանիայի միջև հոգևոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը:
Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը, ջերմորեն ողջունելով հյուրերի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ներկայացրեց շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը:

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Էռնես Դրայսին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Դուք տարիներ շարունակ գովարժան հաձնառություններով արդյունավոր ջանքեր եք բերում ի նպաստ Հայաստանի և Գերմանիայի միջև հասարակական, հոգևոր ու մշակութային ասպարեզներում փոխգործակցության զարգացման: Ձեր նախաձեռնությամբ արդյունավոր հարաբերություններ են հաստատվել Սուրբ Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջև` ի նպաստ հոգևոր-բարոյական արժեքների տարածման ու քրիստոնեական հավատքի զորացման: Ուրախալի է, որ վանքերի միջև համագործակցության շրջանակներում Գեղարդավանքի երգչախումբը բազմիցս առիթներ ունեցավ համերգներով հանդես գալ Գերմանիայում` հայ հոգևոր ու ազգային երգի գոհարները ներկայացնելով գերմանացի ունկնդիրներին: Մեր ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է հիշելու Ձեզ` որպես սիրելի երախտավորի, և աղոթելու առ Աստված Ձեր կյանքի ու գործերի հաջողությանց համար»:
Յոհաննես Կերհերին ուղղված կոնդակում ասվում էր. «Գոհունակությամբ տեղեկացանք մեր երկրում Ձեր կողմից իրականացված ծրագրերի մասին: Տարիներ շարունակ Դուք աջակցություն եք բերում Սուրբ Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջև հաստատված համագործակցության զորացմանը, որն արդյունավորվում է աստվածահաճո ձեռնարկների իրականացմամբ` ի նպաստ երկու հաստատությունների առավել պայծառության:
Ուրախություն է Հայրապետիս համար նաև, որ Դուք առ Աստված հավատքով և առ Առաքելական մեր
Սուրբ Եկեղեցին անկեղծ հարգանքով օժանդակեցիք Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի նորոգության աշխատանքներին: Ձեր սրտաբուխ հանձնառությունը բարձրորեն գնահատվեց մեր հավատացյալների կողմից, ովքեր երախտագիտությամբ հիշում են Ձեզ ու մշտապես աղոթում Ձեզ համար»:
Կոնդակների ընթերցումից հետո Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նվիրյալներին հանձնեցին շքանշանները:
Այնուհետև իրենց սրտի խոսքն արտահայտեցին պրն. Դրայսն ու պրն. Կերհերը: Նրանք շնորհակալություն հայտնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց այդպիսի մեծ պատվի արժանացնելու համար, ապա նշեցին, որ մտադիր են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի ավելի սերտացնեն գերմանահայկական հարաբերությունները:
Արարողության ավարտին հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկավ Ս. Գեղարդավանքի երգչախումբը:













Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 296 | Ha añadido: termashtots | Tags: Shkanshanner, Mayr Ator, Handznum | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz