Viernes, 2024-05-17, 6:31 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Junio 2012  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Junio » 18 » Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում
2:07 AM
Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում

Հունիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր ՏաՃարում պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդրադառնալով տոնի կարևորությանը յուրաքանչյուր հայի համար` Սրբազանն ասաց. «Հայ ժողովուրդը հաստատված ու արմատացած է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի և Սուրբ Էջմիածնի վրա: Հայ մարդը, որ միշտ սիրել է արարել ու ստեղծագործել, անհնարինը գործել դժվարին պայմանների մեջ, երբ հեռու է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Գրիգոր Լուսավորչի օրհնությունից, նա չի կարող գոյատևել: Չնայած որ հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծագերում ունի բազում տաճարներ, բազում սրբատեղիներ ու աղոթարաններ, սակայն ունի մեկ Սուրբ Էջմիածին, որտեղ Աստված իջավ, որտեղ հաստատեց հայոց Հայրապետական Աթոռը և որտեղից դարեր շարունակ օրհնություն է բաշխվում համայն հայությանն ամբողջ աշխարհում»: Ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամրակուռ հավատքի այն վեմն է, որ միավորում է հայի ոգին, Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ այսօր Հայոց Հայրապետական Աթոռը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, վերստին ապրում է փառքի ու հզորության օրեր:
«…Սյսօրվա տոնն ունի մեկ խորհուրդ, այն էª հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին, սիրել այս Աթոռը և հավատարմությամբ կատարել Հայոց Հայրապետի պատգամները, ինչպես նաև որևէ տեսակի ժամանակավոր ու անցողիկ արժեք չփոխել այն սրբազնագույնի, այն հավերժականի հետ, որ կոչվում է Սուրբ Էջմիածին», - պատգամեց պատարագիչ Սրբազանն իր խոսքում:
Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և պայծառության համար:









Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 356 | Ha añadido: termashtots | Tags: Ton, Surb Echmiadzin | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz